Այո և ոչ

Այո և ոչ

«Կամ՝ ո՞վ է ձեզնից այն մարդը, որ եթե նրանից իր որդին հաց ուզի, մի՞թե քար կտա նրան։ Եվ եթե ձուկ ուզի, մի՞թե օձ կտա նրան» (ՄԱՏԹԵՈՍ 7.9,10):

Միշտ չէ, որ ունենում ենք բավականաչափ խելամտություն՝ խնդրելու ճիշտ բաներ, բայց այսօրվա խոսքը հավաստիացնում է, որ եթե հաց խնդրենք, Աստված մեզ քար չի տա, և եթե ձուկ խնդրենք, Նա մեզ օձ չի տա: Լինում են ժամանակներ, երբ կարծում ենք, թե հաց ենք խնդրում, բայց իրականում քար ենք խնդրում: Այլ խոսքով՝ մենք կարող ենք խնդրել այն, ինչն իսկապես կարծում ենք, թե ճիշտ է, բայց Աստված գիտի, որ այդպիսի խնդրանքի պատասխանը կլինի ամենավատ բանը, որ կարող է երբևէ տալ մեզ:

Մենք կարող ենք միամտորեն, առանց գիտակցելու, խնդրել այն, ինչը վտանգավոր կամ վատ է մեզ համար: Այս պարագայում պետք է ուրախ լինենք, որ Աստված չի պատասխանում մեր խնդրանքին: Նման դեպքերում մենք տեղյակ էլ չենք, որ եթե Աստված մեր խնդրանքին ասեր «այո», ապա դա նման կլիներ տան մեջ օձ բաց թողնելուն: Մենք պետք է վստահենք Նրան այնքան, որ կարողանանք ասել. «Աստվա՛ծ, ես ունեմ համարձակություն խնդրելու Քեզնից ցանկացած բան: Բայց չեմ ուզում այն, ինչը Քո կամքով չէ: Ես վստահում եմ Քեզ, Աստվա՛ծ: Եթե չստանամ իմ խնդրանքը, ապա կիմանամ, որ ճիշտ ժամանակը չէ, կամ Դու ավելի լավ բան ունես ինձ համար, և իմ մտքով դեռևս չի անցել, որ աղոթեմ դրա համար»: Երբեք մի՛ ունեցիր վատ վերաբերմունք այն պատճառով, որ Աստված չի տալիս քեզ այն, ինչ ուզում ես:

Աստված ուզում է, որ մենք օրհնվենք: Նա ուզում է, որ ունենանք ոչ միայն այն, ինչ ցանկանում ենք, այլև այն, ինչը լավագույնն է մեզ համար: Եթե իսկապես վստահում ենք Աստծուն, ապա պետք է վստահենք Նրան՝ և՛ մեր խնդրանքներին «այո» ասելիս, և՛ դրանք մերժելիս:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. վստահի՛ր Աստծուն, երբ ասում է «այո», և երբ ասում է «ոչ»:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon