Թող Սուրբ Հոգին քեզ «անողից» դարձնի «լինող»

Թող Սուրբ Հոգին քեզ «անողից» դարձնի «լինող»

«Բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա, և իմ վկաները կլինեք…մինչև երկրի ծայրերը»: —Գործք առաքելոց 1.8

Հիշում եմ, որ մի ժամանակ ես վերստին ծնված քրիստոնյա էի, ով ակտիվորեն ներգրավված էր եկեղեցական կյանքի մեջ, սակայն հաղթանակ չուներ իր խնդիրների նկատմամբ: Ես մտածում էի, որ եթե ես քրիստոնյայի պես գործեի ու քրիստոնյայի տեսք ունենայի, ես երջանիկ կլինեի: Սակայն ճիշտ բան անելը բավական չէ. ես փոփոխության կարիք ունեի՝ ներքուստ:

Գործք առաքելոց 1.8-ը խոսում է Աստծո զորությունը ստանալու և Նրա վկաները լինելու մասին: Ուշադրություն դարձրեք, որ այն չի ասում վկայություն անել, այլ՝ վկա լինել: Անելն այլ բան է, քան լինելը: Ես ինձ արտաքուստ փայլեցրել էի, սակայն իմ ներքին կյանքն ավերակ էր: Շատ հաճախ ներքին խառնաշփոթը պայթում էր, և ամեն ոք տեսնում էր, որ ես այդքան էլ այն չէի, ինչ երևում էի:

Բարեբախտաբար ես հասա այն կետին, երբ հուսահատորեն կարիք ունեի, որ Աստված շարժվեր իմ կյանքում. ես գիտեի, որ կա ավելին, քան այն, ինչ ես վերապրում էի Նրա հետ իմ փոխհարաբերություններում: Երբ ես աղոթքով աղաղակեցի Նրան՝ օգնության համար, Նա զորավոր կերպով դիպավ իմ կյանքին, և Սուրբ Հոգու հեղեղը տվեց ինձ իսկական սեր Աստծո և Նրա Խոսքի հանդեպ, այնպիսին, ինչպիսին երբեք չեմ ունեցել: Ես այլևս ոչինչ չէի կեղծում:

Ես քաջալերում եմ քեզ ընդունել Սուրբ Հոգու այս նույն զորությունը: Թող Նա քեզ «անողից» դարձնի «լինող»:

Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, տո՛ւր ինձ Քո զորությունը, որպեսզի ես «անողից» դառնամ «լինող»: Ես ուզում եմ սիրել և հետևել Քեզ իմ ամբողջ էությամբ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon