
«Թեև հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տերն ընդունում է ինձ»: —Սաղմոս 27.10
Ես հայտնաբերել եմ, որ մարդկանց մեծ մասը, ում հանդիպում ենք կամ ում հետ կապ ենք հաստատում մեր ամենօրյա կյանքում, չի գիտակցում, որ, որպես Աստծո զավակ, ինքն անսահման արժեք ունի: Ես կարծում եմ, որ սատանան քրտնաջան աշխատում է, որ ստիպի մարդկանց չգնահատված ու անարժեք զգալ, սակայն մենք կարող ենք չեզոքացնել նրա ստերի ու մեղադրանքների ազդեցությունը՝ բարձրացնելով, խրախուսելով և խրատելով մարդկանց:
Դա անելու եղանակներից է անկեղծ հաճոյախոսությունը, որը աշխարհի ամենաարժեքավոր նվերներից մեկն է: Անկեղծ հաճոյախոսություն անելը միգուցե փոքրիկ բան թվա, սակայն այն հսկայական ուժ է տալիս այն մարդկանց, ովքեր անապահով են զգում կամ մտածում են, թե իրենք անկարևոր են:
Ես հավատում եմ նպատակներ ունենալուն: Երբ ես աշխատում էի Աստծո հետ, որպեսզի լավ սովորություններ ձևավորեի ուրիշներին քաջալերելու բնագավառում, ինքս ինձ մարտահրավեր էի նետել՝ օրական առնվազն երեք մարդու հաճոյախոսություն անել: Ես խորհուրդ եմ տալիս քեզ անել նման մի բան, որը կօգնի քեզ դառնալու ակտիվ խրախուսող:
Աստվածաշունչն ասում է, որ Աստված, որպես իր զավակ, որդեգրում է նրանց, ովքեր լքված են զգում: Եկե՛ք գտնենք այդ մարդկանց ու ձգտենք բարձրացնել նրանց՝ ստիպելով, որ իրենց արժեքավոր զգան: Եկե՛ք նրանց հայտնի դարձնենք, որ Աստված սիրում է իրենց:
Աղոթքի սկիզբ
Սո՛ւրբ Հոգի, ցո՛ւյց տուր ինձ այն մարդկանց, ովքեր չգիտեն, որ Աստված սիրում է իրենց՝ որպես Իր հարազատ զավակների: Անցկացրո՛ւ ինձ նրանց ճանապարներով, որպեսզի ես խրախուսեմ նրանց ու ստիպեմ, որ իրենց արժեքավոր զգան: