Աշխարհում, բայց ոչ աշխարհից

Աշխարհում, բայց ոչ աշխարհից

«Եվ Քո Խոսքը նրանց տվի, և աշխարհը նրանց ատեց, որովհետև աշխարհից չեն, ինչպես Ես էլ աշխարհից չեմ» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 17.14):

Այսօրվա խոսքը սովորեցնում է, որ, որպես հավատացյալներ, մենք աշխարհում ենք, բայց աշխարհից չենք, ինչը նշանակում է, որ մենք չենք կարող իրերին նայել աշխարհիկ տեսանկյունից: Զգոնություն է հարկավոր մեր ճանապարհներում և վերաբերմունքի մեջ աշխարհին չնմանվելու համար: Չափից շատ բռնության տեսարաններ դիտելը կարող է բթացնել կամ խստացնել մեր խղճմտանքը և թուլացնել Աստծո ձայնի հանդեպ մեր զգայունակությունը: Այսօր աշխարհում շատերն անտարբեր են իրական մարդկանց տառապանքների հանդեպ, որովհետև տեսնում են ողբերգություններ, որոնք հաճախ ցուցադրվում են հեռուստատեսությամբ:

Լրատվական միջոցներով հաճախ առանց հույզերի, զուտ որպես փաստ, ներկայացվում են բացասական լուրեր կամ ողբերգական պատմություններ, որոնք դիտում և լսում ենք՝ հաճախ առանց որևէ զգացմունքի: Մենք այնքան սոսկալի բաներ ենք լսում, որ այլևս ողբերգությանը չենք արձագանքում սրտացավությամբ կամ վրդովմունքով:

Կարծում եմ, որ այս ամենը սատանայի համընդհանուր ծրագրի մասն է աշխարհի համար: Նա ուզում է, որ մենք խստասիրտ դառնանք և հուզականորեն անտարբեր լինենք այն սարսափելի իրադարձությունների հանդեպ, որ տեղի են ունենում մեր շուրջը: Նա չի ցանկանում, որ մենք հոգ տանենք տուժածների համար: Բայց, որպես քրիստոնյաներ, մենք պիտի հոգ տանենք, պիտի զգանք և պիտի աղոթենք: Ամեն անգամ, լսելով, թե ինչ է կատարվում աշխարհում, պետք է խնդրենք Աստծուց հայտնել Իր տեսանկյունը և ցույց տալ, թե ինչպես կարող ենք արձագանքել: Այնուհետև պետք է ուշադրություն դարձնենք Նրա արձագանքին և համապատասխանաբար գործենք: Ահա ճանապարհներից մեկը, որով կարող ենք լինել աշխարհում, բայց ոչ աշխարհից:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. պաշտպանի՛ր աստվածային արժեքները ու երբեք փոխզիջման մի՛ գնա:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon