«Եվ երբ որ նրանց ոտքերը լվաց, Իր հանդերձներն առավ և դարձյալ սեղան նստեց և նրանց ասաց. «Գիտե՞ք՝ Ես ինչ արի ձեզ»» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 13.12):
Կարծում եմ՝ միայն վստահ մարդիկ կարող են իսկական ծառաներ լինել: Հիսուսը կարողացավ վերցնել սրբիչը և լվալ Իր աշակերտների ոտքերը, որովհետև գիտեր, թե Ով էր Ինքը, որտեղից էր եկել և ուր էր գնում: Նա ազատ էր վախից և ապացուցելու ոչինչ չուներ, ուստի կարող էր ազատ ծառայել:
Մեր հասարակության մեջ շատերին բարձր պաշտոն կամ դիրք է հարկավոր՝ իրենց արժեքավոր և նշանակալից զգալու համար: Ծառա լինելը հաճախ դիտվում է որպես ցածր աշխատանք, բայց Աստծո տեսանկյունից այն ամենաբարձր պաշտոնն է: Ճշմարիտ ծառա լինելը սկսվում է խոնարհ սրտից, իսկ դա այն սիրտն է, որ ընդունելի է Աստծուն: Անկախ նրանից, թե ինչ աշխատանք կամ զբաղմունք ունենք աշխարհում, Աստծուց ստացած մեր կոչումը Նրան և ուրիշներին ծառայելն է:
Աշակերտների ոտքերը լվալով՝ Հիսուսն օրինակ ցույց տվեց, թե ինչպես պետք է նրանք ապրեն, և ասաց, որ եթե ծառայեն ուրիշներին, կօրհնվեն և երանելի կլինեն (տե՛ս Հովհաննես 13.17): Երբ ծառայում ենք միմյանց, դառնում ենք միմյանց մասնիկը: Մենք հասկանում ենք սիրո իսկական նշանակությունը: Հիսուսը բարձր էր բոլորից, սակայն Նա խոնարհվեց և դարձավ ծառա: Պատրա՞ստ ես հետևելու Նրա օրինակին:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. օգնի՛ր հնարավորինս շատ մարդկանց և այնքան հաճախ, որքան կարող ես: