Ապրել Աստծո մտքերով, կամքով և զգացմունքներով

«Եվ ձեր անդամները անիրավության գործիք մի՛ ներկայացրեք մեղքին, այլ ձեր անձերը ներկայացրեք Աստծունև ձեր անդամներն արդարության գործիք՝ Աստծուն»: Հռոմեացիների 6.13

Աստված մեզանից յուրաքանչյուրին ստեղծել է հոգով, շնչով և մարմնով: Որպես հավատացյալներ՝ մենք պետք է հասկանանք, որ շունչը բաղկացած է մտքից, կամքից և զգացմունքներից: Քանի որ շունչը լցված է «ես»-ով ու չի ցանկանում հնազանդվել Սուրբ Հոգուն, այն պետք է սրբվի:

Քանի որ մենք ունենք ազատ կամք, մեր ուղեղն է թելադրում, թե ինչ մտածենք, սակայն պարտադիր չէ, որ մեր մտքերը լինեն Աստծո մտքերը:

Մեր կամքը թելադրում է, թե ինչ ուզենք, թեև այն կարող է հակասել այն բանին, ինչ Աստված է ցանկանում մեզ համար:

Մեր զգացմունքները որոշում են մեր զգացողությունները, սակայն Քրիստոսում մեր սրտերը պետք է միայն ենթարկվեն Աստծուն և Նրա Խոսքին:

Աստված ցանկանում է, որ մեր մտքերը, ցանկություններն ու զգացմունքները փոխարինենք Իրենով: Մենք չենք կարող ապրել մեղքի հանդեպ հաղթանակով, մինչև այդպես չվարվենք:

Սկսի՛ր Աստծուն ասել, որ ուզում ես Նրա ճանապարհներով շարժվել: Հռոմեացիների 6-րդ գլխում Պողոսը հորդորում է մեզ մեր անձերը «ներկայացնել» Նրան: Այսօր որոշո՛ւմ կայացրու չօգտագործել քո շունչը ինքդ քեզ համար, այլ փոխարենը, քո անձն ամբողջությամբ տրամադրի՛ր Աստծուն:

Երբ շունչը սրբվում է, այն մարզվում է, որպեսզի կարողանա կրել Աստծո մտքերը, ցանկություններն ու զգացմունքները, և այն ժամանակ դու դառնում ես Նրա փառքի հզոր վկան:

Աղոթքի սկիզբ

Տե՛ր, իմ միտքը, կամքն ու զգացմունքները երբեմն ապստամբում են Քո Խոսքի դեմ, սակայն ես այլևս չեմ ցանկանում այդպես ապրել: Հա՛յր, ես իմ անձը Քեզ եմ ներկայացնում՝ իմանալով, որ երբ այդպես անեմ, Դու կարող ես սրբել ինձ և օգտագործել Քո կամքն իրականացնելու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon