«Մեծ և առատ շահ է աստվածապաշտությունը բավականության հետ միասին (այն բավականության, որը ներքին բավարարության զգացում է) »: — Ա Տիմոթեոս 6.6, AMP
Աստվածաշունչն ասում է, որ աստվածապաշտությունը բավականության հետ մեծ և առատ շահ է: Այդ խոսքերից ես հասկանում եմ, որ աստվածապաշտ մարդը, ով գոհունակ է, լավագույն տեղում է, որ կարող է լինել:
Ուրախությունը չի գալիս հանգամանքները կարգավորելուց և վերահսկելուց. այն գալիս է նրանից, ինչ կա քո սրտում: Օրինակ՝ աշխարհը լի է մարդկանցով, ովքեր ունեն այն, ինչ իրենց կարծիքով ցանկանում են, սակայն երջանիկ չեն: Իրականում աշխարհի ամենադժբախտ մարդկանց շարքում են նրանք, ովքեր, թվում է, թե ամեն բան ունեն:
Գոհունակությունը կամ բավականությունը կապ չունի համբավի կամ հանրաճանաչության, փողի շատության, պաշտոնի կամ հասարակական դիրքի հետ: Այն չի որոշվում քո կրթության մակարդակով կամ ծննդավայրով: Գոհունակությունը սրտի վերաբերմունք է:
Չկա ավելի երջանիկ մարդ, քան իսկապես երախտապարտ, իսկապես գոհունակ մարդը: «Գոհունակ» նշանակում է «բավարարված լինել այն աստիճան, որ ոչինչ չի անհանգստացնում քեզ անկախ այն բանից, թե ինչ է շուրջդ կատարվում, սակայն բավարարված չես այն աստիճան, որ չցանկանաս որևէ փոփոխություն տեսնել»:
Մենք բոլորս ցականում ենք ամեն ինչ բարելավված տեսնել: Սակայն քեզ չպետք է անհանգստացնի այն, թե որտեղ ես այս պահին: Դու կարող ես ընտրել հավատալ, որ Աստված գործում է, և իրավիճակները փոխվում են, ու ճիշտ ժամանակին կտեսնես այդ ամենի արդյունքը:
Կյանքը կազմված է այն ընտրություններից, որ մենք կատարում ենք…ուստի ընտրի՛ր գոհունակ և բավարարված լինել կյանքի յուրաքանչյուր օր: Դու չես սխալվի, երբ այդպես վարվես:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես ուզում եմ գոհունակ և բավարարված լինել հենց հիմա, հենց այստեղ, որտեղ որ կամ: Տո՛ւր ինձ զորություն՝ ընտրելու գոհունակ լինել յուրաքանչուր օր: