Ապրել պարտքից ազատ

«Ոչ ոքի ոչինչ պարտական չմնա՛ք, բացի իրար սիրելուց…»: —Հռոմեացիների 13.8

Մեզ համար կարևոր է հասկանալ, որ մեր ֆինանսների համար պայքարն իրականում հոգևոր պայքար է: Թշնամին գայթակղում է մեզ, որ ծախսենք ավելին, քան կարող ենք մեզ թույլ տալ, որպեսզի կարողանա մեզ ճշնման տակ պահել ու շեղել Աստծո հետ մեր ընթացքից:

Բայց մենք պետք է ունենանք նպատակ՝ վայելելու այն կյանքը, որի համար Հիսուսը մահացավ. արդարության, խաղաղության և ուրախության կյանք Սուրբ Հոգով: Մենք չենք կարող դա անել, եթե լինենք ճնշումների ու ֆինանսական պարտքերի մեջ:

Հնարավոր է ապրել մեղքից ազատ՝ օգտագործելով փողի կառավարման աստվածաշնչյան սկզբունքները: Իմ ամուսինը՝ Դեյվը, ասում է, որ եթե մենք սովորենք ապրել մեր սահմանների կամ մեր եկամուտի շրջանակներում, Աստված կօրհնի մեզ, մեր սահմանները կընդլայնվեն ու մենք կունենանք ավելին: Ղուկասի 19.17-ն ասում է, որ Աստծուն գոհացնում է, երբ մենք հավատարիմ ու հուսալի ենք փոքր բաներում: Երբ մենք այդպիսին ենք, Նա կտա մեզ իշխանություն ավելի մեծ բաների վրա:

Այնպես որ մի՛ ընկիր «ավելիով» ապրելու ծուղակը՝ հավատարիմ չլինելով այնքանում, որքան Աստված վստահել է քեզ: Պարտքից ազա՛տ եղիր՝ ապրելով քո սահմաններում…այն ժամանակ կտեսնես, թե ինչպես է Աստված ընդարձակում դրանք:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ուզում եմ հաղթել իմ ֆինանսների համար մղվող հոգևոր պայքարը, ուստի հրաժարվում եմ ապրել պարտքի մեջ: Ես չեմ տրվի գայթակղությանը՝ ծախսելու այն, ինչ չունեմ: Փոխարենը՝ ես հավատարիմ կլինեմ այն սահմաններին, որ Դու տվել ես ինձ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon