Առաջին տեղը

Առաջին տեղը

«Որդյակնե՛ր, պահե՛ք ձեր անձերը կուռքերից (սուտ աստվածներից). [ամեն բանից, որ ձեր սրտում կզբաղեցնի Աստծո տեղը, ցանկացած բանից, որ կփոխարինի Նրան և ձեր կյանքում կգրավի առաջին տեղը]» (Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 5.21):

Եթե դու այն անձնավորությունն ես, ով փափագում է լսել Աստծուց, ապա շատ կարևոր է, որ քո կյանքում Աստծուն հատկացնես առաջին տեղը: Եթե Աստծո հանդեպ մեր փափագն ավելի ուժեղ չէ, քան որևէ բանի հանդեպ մեր ցանկությունը, ապա սատանան միշտ առավելություն կունենա մեր նկատմամբ: Հենց որ հասկանանք այս ճշմարտությունը, նա կկորցնի իր առավելությունը, և մենք ի վիճակի կլինենք արմատական փոփոխություններ կատարելու Աստծո հետ մեր փոխհարաբերության և հաղորդակցման մեջ: Երկար ժամանակ է պահանջվում, մինչև շատերն ի վերջո հասկանում են, որ իրենք Աստծո՛ կարիքն ունեն, այլ ոչ թե այն ամենի, ինչ Աստված կարող է տալ:

Եթե դու ջանասիրաբար փնտրես Աստծուն և հեռու պահես քեզ բոլոր կուռքերից, դու կպատվես Նրան, և Նա կպատվի քեզ: Նա կհայտնի Իրեն և կօրհնի քեզ այնպես, ինչպես երբևէ չէիր կարող պատկերացնել: Ինքդ քեզ անկեղծորեն հարցրու՝ կա՞ որևէ բան կամ որևէ մեկը, որն Աստծուց կարևոր է քեզ համար: Եթե կա, պարզապես խնդրի՛ր Աստծուց ներել քեզ ու շտկում կատարել քո առաջնահերթություններում: Մեր առաջնահերթությունների ցուցակը Նա՛ է գլխավորում, և ոչինչ պատշաճ կերպով չի գործի, մինչև Նրան չհատկացնենք Իրեն արժանի առաջին տեղը:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստծուն հատկացրու առաջին տե՛ղը քո կյանքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon