«…Ապրե՛ք նպատակասլաց, արժանի և ճիշտ կերպով՝ ոչ ինչպես անմիտներ և անխելքներ, այլ իմաստուններ (խոհեմ, խելացի մարդիկ)՝ առավելագույնս օգտագործելով ժամանակը (գնելով յուրաքանչյուր հնարավորություն), որովհետև ժամանակները չար են»: — Եփեսացիների 5.15-16, AMP
Ժամանակն իրոք թռչում է, այդպես չէ՞: Մյուս կողմից, որոշ իրավիճակներում այն կարծես դանդաղ սողում է: Անկախ այն բանից, թե որքան արագ կամ դանդաղ է ժամանակն անցնում, մեզանից յուրաքանչյուրն այս երկրի վրա ունի ժամանակի որոշակի քանակ: Մտքում դա պահելով՝ ես ուզում եմ քեզ հարցնել. «Ի՞նչ ես դու անում քո ժամանակի հետ»:
Ժամանակն այնպիսի՜ նվեր է Աստծուց: Ես տեսնում եմ, թե ինչպես է Նա ամեն օր Իր ժամանակը տրամադրում, որպեսզի մեզ դարձնի այնպիսին, ինչպիսին Նա ցանկանում է, որ մենք լինենք: Հետո Իր ողորմությամբ և շնորհքով Նա մեզ ժամանակ է տալիս, որպեսզի մենք համաձայնության գանք այն ամենի հետ, ինչ Նա անում է մեր կյանքում և կարողանանք վերապրել Նրա բարությունը:
Այսպիսով…հարցրու ինքդ քեզ. «Արդյո՞ք ես համաձայնության մեջ եմ այն բանի հետ, ինչ Աստված անում է իմ մեջ: Թե՞ պայքարում եմ ու կռվում՝ փորձելով իմ ուզածն անել»:
Ես կարող եմ վստահեցնել քեզ, որ եթե դու պայքարում ես Աստծո հետ, դու վատնում ես քո ժամանակը, իսկ եթե Նրա հետ համաձայնության մեջ ես, քո ժամանակն օգտագործում ես մեծ բաների համար:
Հիշի՛ր, Աստված շնորհառատ է: Նա չի շտապում: Մենք միգուցե կարծում ենք, թե Նա չափից շատ է հապաղում, երբ Իր բարությամբ պարզապես սպասում է, որ մենք միանանք այն աշխատանքին, որ Նա անում է մեր մեջ: Նա չի շտապում: Նա համբերատար է: Մեր պայքարը միայն հետաձգում է մեր առաջընթացը:
Այնպես որ միգուցե սա լավ ժամանակ է՝ փոխելու քո աշխարհայացքը և իրերի ընթացքին նայելու նոր տեսանկյունից… ունենալու կյանքի նոր տեսիլք…նորոգված հավատք և վստահություն այն Մեկի հանդեպ, Ով միշտ գործում է մեր մեջ…և միշտ մեր օգտին:
Ես քաջալերում եմ քեզ վստահել Աստծուն և ժամանակ տրամադրել համաձայնության գալու այն բանի հետ, ինչ Նա անում է քո կյանքում: Թո՛ւյլ տուր, որ Նա որոշի քո նպատակը: Իմացի՛ր քո սրտում, որ Նա ունի մեծ ծրագրեր, և անկախ այն բանից, թե որքան ժամանակ է Նա հատկացնում դրանց, Նա սիրում է քեզ ու Իր սրտում լավագույնս շահագրգռված է քեզ համար:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես չեմ ցանկանում իմ ժամանակը վատնել՝ Քեզ հետ պայքարելով: Ես ուզում եմ իմ ժամանակը հատկացնել՝ համաձայնության գալով այն մեծ աշխատանքի հետ, որ Դու իրականացնում ես իմ մեջ: Ես շնորհակալ եմ Քեզանից, որ երբ սկսում եմ վատնել ժամանակը, Դու միշտ հիշեցնում ես ինձ, որ սիրում ես ինձ, և որ Քո ժամանակը միշտ լավագույնն է: