Առողջ և անառողջ ամոթի միջև եղած տարբերությունը

«Օ՜, պահի՛ր ինձ, Տե՛ր, ու ազատի՛ր ինձ, թող չամաչեմ կամ հուսահատվեմ, որովհետև Դու ես իմ ապավենը և ապաստանը»: — Սաղմոս 25.20, AMP

Ամեն օր մենք բախվում ենք երկու տեսակի ամոթի, ու խիստ կարևոր է իմանալ դրանց տարբերությունը:

Կա ամոթի տեսակ, որը բնական է և առողջարար: Օրինակ, եթե ես կորցնեմ կամ կոտրեմ որևէ բան, որը պատկանում է մեկ ուրիշի, ես հուսահատված կզգամ իմ սխալի համար: Կուզենայի, որ այդքան անզգույշ կամ անփույթ չլինեի: Ես ցավում եմ դրա համար, սակայն ես կարող եմ ներողություն խնդրել, ներում ստանալ և շարունակել իմ կյանքը:

Առողջ ամոթը հիշեցնում է մեզ, որ մենք անկատար մարդկային էակներ ենք՝ թերություններով ու սահմանափակումներով: Այն մեզ հիշեցնում է, որ մենք Աստծո կարիքն ունենք:

Դժբախտաբար, երբ առողջ ամոթն անցնում է սահմանը, այն դառնում է անառողջ ու թունավոր: Երբ մարդը ներողություն չի խնդրում կամ ներում չի ստանում, կարող է պատժել ինքն իրեն կամ ատել իրեն՝ իր ով լինելու համար:

Մի՛ անցկացրու քո կյանքը այս դիրքում: Հիշի՛ր, որ դու արդար դիրք ունես որպես Աստծո ժառանգ ու զավակ (տե՛ս Հռոմեացիների 8.17): Անառողջ ամոթը կստիպի քեզ մոռանալ, թե ով ես դու Քրիստոսում, իսկ առողջ ամոթը կհիշեցնի, որ դու ոչինչ ես առանց Նրա: Այսօր խնդրի՛ր Աստծուն, որպեսզի օգնի քեզ զանազանելու այդ տարբերությունը:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես չեմ ուզում ապրել անառողջ ամոթի ծանրության տակ: Օգնի՛ր ինձ հիշելու, թե որքան շատ ես սիրում ինձ: Քանի որ Դու ներել ես ինձ, ես կարիք չունեմ պատժելու ինքս ինձ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon