
«Այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր ու ցերեկ նրա վրա մտածես, որ պահես ու կատարես բոլոր նրա միջի գրվածի պես, որովհետև այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես և այն ժամանակ խելամուտ կլինես»: —Հեսու 1.8
Աստված մեզ ասում է, որ որքան շատ ժամանակ տրամադրենք Իր Խոսքի շուրջ խորհելուն և այն խոսելուն, այնքան շատ օգուտներ կտեսնենք մեր ամենօրյա կյանքում, և ավելի մոտ փոխհարաբերություն կունենանք Նրա հետ: Նա նույնիսկ խոստանում է, որ մենք հաջողակ ու բարգավաճ կլինենք (տե՛ս Հեսու 1.8):
Ես կարող եմ վկայել այս մասին, որովհետև ինքս անցել եմ շատ փորձությունների ու նույնիսկ կործանարար ժամանակների միջով՝ հավատալով Աստծո Խոսքին և դավանելով այն իմ կյանքի վրա:
Մի հզոր բան է տեղի ունենում, երբ բարձրաձայն ասում ենք Նրա Խոսքը: Այդպես մենք սովորում ենք միտումնավոր կերպով ճիշտ բաներ մտածել, հատկապես երբ գրվածքները դարձնում ենք մեր անձնական հավատքի հանգանակները:
Հիանալի է կարդալ Աստծո Խոսքը և ընդունել այն քո սրտի մեջ, սակայն երբ այն բարձրաձայն դավանում ես, ակտիվ փոխազդեցության մեջ ես մտնում այդ խոսքի հետ և բաց թողնում նրա զորությունը քո կյանքում:
Ես քաջալերում եմ քեզ ժամանակ տրամադրել Խոսքը կարդալուն և նրա շուրջ խորհելուն՝ մտքերդ համահունչ դարձնելով նրան: Բայց ես նաև հորդորում եմ խոսել Խոսքը: Դու կարող ես վճռել աշխատանք տանել քո կյանքի փոփոխության ուղղությամբ՝ ասելով այն, ինչ Աստված է ասում: Այսօր կարդա՛ Նրա Խոսքը և խոսի՛ր այն քո հանգամանքների վրա:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես ուզում եմ Քո Խոսքի ողջ զորությունը բաց թողնել իմ կյանքի մեջ: Քո Խոսքը կարդալուն և Նրա շուրջ խորհելուն զուգահեռ՝ ես ընտրում եմ խոսել այն իմ կյանքի վրա: