Աստծո ագապե սերը

«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը, որ Իր միածին Որդին տվավ, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա»: — Հովհաննես 3.16

Աստվածաշունչը խոսում է սիրո տարբեր տեսակների մասին: Կա հունարեն «ֆիլիո» բառը, որը նշանակում է «ընկերություն կամ նուրբ կապվածություն»: Կա «էրոս» բառը, որը կրքոտ սերն է, որ զգում ենք սիրեկանի հանդեպ: Բայց կա երրորդ՝ սիրո ավելի բարձր տեսակը:

«Ագապե»-ն այն սերն է, որ Աստված ունի Իր որդու և մարդկային ցեղի հանդեպ: Այդ սերը զոհաբերում է…այդ սերը մենք տեսնում ենք Հովհաննեսի 3.16-ում. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը, որ Իր միածին Որդին տվավ…»:

Այս թեմայի վերաբերյալ այնքան շատ սուրբգրային խոսքեր կան. դա իսկապես մի բան է, որը պետք է անձամբ ուսումնասիրենք: Մեկ այլ սուրբգրային խոսք, որը սովորեցնում է ագապե սիրո գաղափարի մասին, գրված է Մատթեոսի 5.44-ում: Այն ասում է մեզ սիրել մեր թշնամիներին և աղոթել մեզ հալածողների համար:

Դժվար չէ աղոթել այն մարդկանց համար, ովքեր բարի են քո հանդեպ: Սակայն այս սերը մղում է քեզ աղոթելու այն մարդկանց համար, ովքեր վիրավորել են քեզ: Հեշտ է շփվել եկեղեցու ընկերների հետ: Սակայն ավելի դժվար է գտնել թշվառ ու միայնակ մի մարդու և որոշ ժամանակ պարզապես լսել նրան: Դա է ագապե սերը: Հարկավոր է զոհել հարմարավետությունը, որպեսզի անես այն, ինչ արդար է:

Դու կարող ես մարդկանց սիրել «ագապե» սիրով՝ նրանց հետ համբերատար լինելով, նրանց հասկանալով, նրանց որևէ քաջալերող խոսք ասելով կամ ոչինչ չասելով, երբ կարող էիր ասել: Որպես մարդկային արարածներ՝ մենք բնածին եսասերներ ենք, ովքեր մշտապես հարցնում են. «Իսկ ե՞ս, իսկ ի՞նձ»: Ժամանակն է պատերազմ հայտարարել եսասիրության դեմ՝ ագապե սիրո զորությամբ:

Ժամանակն է միտումնավոր կերպով բարի ու սիրով լցված լինել մարդկանց հանդեպ, երբ ուսումնասիրում ու հասկանում ենք, թե ինչ է Սուրբ գիրքն ասում սիրո մասին: Եվ թող Աստծո ագապե սերը, որ քո մեջ է, հորդի դեպի ուրիշները:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, Քո հզոր ագապե սերն ապշեցուցիչ է: Զորացրո՛ւ ինձ, քանի որ ես պատերազմ եմ հայտարարում եսասիրությանը և որոշում կայացնում ապրել ագապե սիրո կյանքով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon