Աստծո գովասանքը

Աստծո գովասանքը

«Թող սուրբերն ուրախանան փառքով, ցնծան իրենց անկողնում։ Աստծո գովասանքը նրանց բերանում լինի, և երկսայրի սուր՝ նրանց ձեռքում»: ՍԱՂՄՈՍ 149.5,6

Մենք պետք է ձևավորենք ամեն առավատ Աստծուց գոհանալու և Նրան գովաբանելու սովորություն: Մինչ պառկած ենք անկողնում, շնորհակալություն հայտնենք և մեր միտքը լցնենք Աստծո Խոսքով:

Փառաբանությունը պարտության է մատնում սատանային ավելի արագ, քան որևէ այլ մարտական ծրագիր: Փառաբանությունն անտեսանելի հանդերձ է, որ հագնում ենք, և այն պաշտպանում է մեզ պարտության և այլ բացասական մտքերից: Բայց փառաբանությունը պետք է լինի անկեղծ, սրտանց գովաբանություն, այլ ոչ թե զուտ խոսքեր կամ մեթոդ, որով փորձում ենք ստուգել նրա ներգործությունը: Մենք գովաբանում ենք Աստծուն Նրա Խոսքում գրված խոստումների և Նրա բարության համար:

Երկրպագությունը մարտական դիրք է: Երբ երկրպագում ենք Աստծուն Նրա Ով լինելու, Նրա հատկանիշների, կարողության և հզորության համար, մենք ավելի ենք մոտենում Նրան, և թշնամին պարտվում է:

Մենք երբեք չենք կարող բավականաչափ շնորհակալ լինել: Գոհացե՛ք Աստծուց ամբողջ օրը և հիշե՛ք այն ամենը, ինչ Նա արել է ձեզ համար:


Աստված երբեք չի պարտվում որևէ մարտում: Նա ունի հստակ մարտական ծրագիր, և երբ հետևենք Նրան, մշտապես կհաղթենք:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon