
«Որովհետև Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհները Իմ ճանապարհները չեն, — ասում է Տերը» (ԵՍԱՅԻ 55.8):
Մի անգամ մեր որդի Դավիթը, որը ղեկավարում է մեր ծառայության համաշխարհային միսիայի բաժինը, եկավ ինձ մոտ՝ ցանկանալով խորհուրդ լսել այն մասին, թե ում վարձեր նոր աշխատատեղի համար: Նա զգում էր, որ Աստված ուզում էր, որ այդ աշխատանքն առաջարկվեր մեկին, ում նա չէր ընտրի: Նա փորձել էր աշխատանքն առաջարկել մի քանի թվացյալ որակավորված մարդկանց, բայց բոլորից էլ մերժում էր ստացել: Եվ ինձ ասաց. «Կարծես Աստված ուզում է այն անձնավորությանը, որին ես չէի ընտրի»:
Այսօրվա խոսքում Աստված ասում է. «Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհները Իմ ճանապարհները չեն» (Եսայի 55.8): Այն անձնավորությունը, որին Աստված դրեց Դավթի սրտում, միակն էր, ով անկեղծորեն հետաքրքված էր այդ աշխատանքով: Մենք հասկացանք, որ դա ևս մեկ օրինակ էր, երբ Աստված օգնում է մեզ լսելու Իրենից բաց և փակ դռների միջոցով: Միշտ չէ, որ Աստված տալիս է աշխատանք կամ հանձնարարություն ամենաորակավորված մարդուն: Հաճախ, մարդու սրտի վերաբերմունքն ավելի կարևոր է, քան փորձառությունը կամ մասնագիտական որակավորումները, հատկապես ծառայության պաշտոններում:
Ես բացահայտել եմ, որ այն, ինչ Աստված ընտրում է անել, միշտ չէ, որ տրամաբանական է թվում. միշտ չէ, որ այն տեղավորվում է մեր դատողության շրջանակներում: Մեր միտքը միշտ չէ, որ հասկանում է այն առաջնորդությունը, որ ունենում ենք Աստծուց: Նրա խորհուրդներն իսկապես վեր են մեր խորհուրդներից: Նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են և հաստատ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. թող քո հոգի՛ն առաջնորդի. մի՛ առաջնորդվիր քո դատողություններով: