Աստվածային վերաբերմունք

Աստվածային վերաբերմունք

«Եվ ձեր մտքի հոգով նորոգվե՛ք (ունենալով թարմ մտավոր և հոգևոր վերաբերմունք)»: ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 4.23, AMP

Աստված ցանկանում է, որ մենք մշտապես պահպանենք լավ վերաբերմունք երկու պատճառով: Առաջին՝ այն փառավորում է Նրան և քաջալերում ուրիշներին մնալ դրական, երբ ունեն խնդիրներ, և երկրորդ՝ այն թույլ է տալիս Նրան գործել մեր կյանքում՝ բերելով օգնություն և ազատագրում մեր դժվարություններից:

Մշտապես լավ վերաբերմունք ունենալը դժվար է, եթե չենք ստանում Աստծո շնորհքը դա անելու համար: Հիսուսն ասաց, որ առանց Իրեն, ոչինչ չենք կարող անել (տե՛ս Հովհ. 15.5), բայց Նրա միջոցով կարող ենք ամեն բան (տե՛ս Փիլիպ. 4.13):

Մի՛ սպասեք, մինչև որ գայթակղվեք՝ վատ վերաբերմունք ունենալու, այլ ամեն օր աղոթե՛ք, որ ինչի էլ հանդիպեք ձեր ճանապարհին, կարողանաք լավ վերաբերմունքով դիմակայել: Մենք մշտապես կփորձվենք, բայց կարող ենք աղոթել, որ չտրվենք գայթակղությանը:

Լավ վերաբերմունքը մեր մեծագույն արժանիքն է: Այն մեզ լիահույս է պահում՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում մեր կյանքում:


Խնդրե՛ք, որ Աստված ամեն ժամանակ օգնի ձեզ ունենալու Սուրբ Հոգով լցված վերաբերմունք։

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon