Աստված ապրում է քո մեջ

Աստված ապրում է քո մեջ

«Մնացե՛ք Ինձանում, և Ես՝ ձեզանում [Ապրե՛ք Իմ մեջ, և Ես կապրեմ ձեր մեջ]» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 15.4, AMP):

Ինչո՞ւ պիտի Աստված ցանկանար ապրել մեր մեջ: Եվ ինչպե՞ս կարող է Նա անել դա: Չէ՞ որ Նա սուրբ է, իսկ մենք տկար, մարդկային արարածներ՝ թուլություններով, թերություններով և ձախողումներով:

Պատասխանը պարզ է. Նա սիրում է մեզ, և Նա է ընտրել բնակություն հաստատել մեր մեջ: Նա այդպես է անում, որովհետև Աստված է. Նա ունի կարողություն անելու այն, ինչ ցանկանում է, և ընտրում է բնակվել մեր սրտում: Այս ընտրությունը հիմնված չէ որևէ բարի արարքի վրա, որ արել ենք կամ երբևէ կարող ենք անել. այն հիմնված է միմիայն Աստծո շնորհքի, զորության և ողորմության վրա: Մենք դառնում ենք Աստծո բնակարանը՝ Հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով (ինչպես Աստված սովորեցնում է մեզ Աստվածաշնչում):

Այսօրվա խոսքը շեշտում է այն փաստը, որ մենք պետք է հավատանք Հիսուս Քրիստոսին՝ Մեկին, Ում Աստված ուղարկեց՝ Իր հետ մտերմություն ունենալու համար: Նրան հավատալը հնարավորություն է տալիս լսելու Նրա ձայնը, մեր սրտում ընդունելու Նրա Խոսքը և զգալու Նրա ներկայությունը:

Մենք պետք է հավատանք, որ Հիսուսն Աստծուց նվեր է մարդկությանը, և Նրա զոհը մեր մեղքերի համար բավական էր, որպեսզի մեզ թույլ տրվեր մտնելու Աստծո ներկայության մեջ: Մենք դառնում ենք բնակարան Աստծո համար, երբ ընդունում ենք Հիսուսին՝ որպես մեր Տիրոջ և Փրկչի: Այդ դիրքից, Սուրբ Հոգու զորությամբ Նա սկսում է Իր հրաշալի աշխատանքը մեր մեջ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. այնպե՛ս արա, որ Աստված քո սրտում զգա Իրեն՝ ինչպես տանը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon