«Սա է ասում Սուրբը՝ Ճշմարիտը, որ Դավթի բանալիներն ունի, որ բացում է, և ոչ ոք չի փակում, և փակում է, և ոչ ոք չի բացում»: —Հայտնություն 3.7
Մեր կյանքում կան վճռական պահեր, երբ մենք հատկապես կարիք ունենք իմանալու, որ հստակ լսում ենք Աստծուց: Միշտ չէ, որ հեշտ է ճանաչել Նրա ձայնը մեր հուզական դատողության ձայնից: Բայց ես փորձից գիտեմ, որ Աստված կարող է բացել հնարավորության դռներ, որոնք ոչ ոք չի կարող փակել, և փակել դռներ, որոնք մենք չենք կարող բացել:
Ես շատ տարիներ եմ անցկացրել՝ փորձելով իրականություն դարձնել այն բաները, որոնք ցանկացել եմ կյանքում անել: Արդյունքը եղել է վհատությունը և հիասթափությունը: Բայց ես հայտնաբերել եմ, որ երբ մենք կախում ենք ունենում Աստծուց, Նա մեզ տալիս է բարեհաճություն և դժվար բաները հեշտացնում, քանի որ մենք փնտրում ենք Նրան և Նրա կատարյալ ժամանակը: Նա առաջնորդում է մեզ միաժամանակ կատարելու մեկ քայլ: Եթե դու մեկ քայլ անես սխալ ուղղությամբ, Նա քեզ կհայտնի դա՝ նախքան շատ հեռու գնալը:
Իմացի՛ր, որ Նրա մտքերը վեր են քո մտքերից: Նա տեսնում է վերջը սկզբից: Նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են և հաստատ: Նա գիտի, թե ինչն է խելամիտ քո կյանքի համար, ու կարող է դա իրականություն դարձնել: Լսի՛ր Նրա ձայնին, ու դու չես խաբվի:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես վստահում եմ Քեզ, որպեսզի իմ կյանքում բացես ճիշտ դռներ և փակես սխալ դռները: Նույնիսկ այն ժամանակ, երբ ես չգիտեմ՝ ինչ անեմ, ես ունեմ հավատք, որ կարող եմ լսել Քեզանից և հետևել Քո կամքին: