Աստված գիտի, որ մենք չենք կարող կատարյալ լինել

«Ոչ իբր արդեն բռնած լինեմ կամ թե արդեն կատարյալ եղած լինեմ, բայց հետևում եմ, որ հասնեմ, ինչպես որ էլ հենց Քրիստոս Հիսուսից բռնված եմ»: —Փիլիպեցիների 3.12

Կան շատ մարդիկ, ովքեր այնքան են վախենում սխալվելուց, որ ոչինչ չեն անում: Փոխարենը՝ նրանք նստում ու ասում են. «Իսկ եթե սխալվե՞մ: Իսկ եթե բաց թողնեմ Աստծո՞ւն»:

Գիտե՞ս, թե ինչ ասաց ինձ Աստված մեկ անգամ: Նա ասաց. «Եթե դու Ինձ բաց թողնես, Ես քեզ կգտնեմ»:

Եթե մենք մոլորվել ենք ինչ-որ տեղ ու համոզված չենք, թե որտեղ ենք, կարող ենք պարզապես բարձրացնել մեր ձեռքերը և ասել. «Հիսո՛ւս, ե՛կ և գտի՛ր ինձ: Ես շփոթված եմ: Ես կարծում եմ, որ սխալ որոշում եմ կայացրել»:

Աստված գիտի, որ մենք չենք կարող կատարյալ լինել, ուստի Նա ուղարկեց Իր Որդուն՝ որպես կատարյալ զոհ, մեզ համար: Այժմ մենք համառորեն առաջ ենք շարժվում դեպի կատարելության նշանը: Փիլիպեցիների 3-րդ գլխում Պողոս առաքյալը խոսում է դեպի առաջ լինողները նկրտելու և անցյալը մոռանալու մասին:

Աստված այսօր կանչում է քեզ համառորեն առաջ գնալու: Դադարի՛ր ապրել սխալվելու վախով, որովհետև բոլորն են սխալվում: Աստված չի խնդրում քեզ սխալներ չանել: Նա կոչ է անում, որ առաջ շարժվես ու վստահես Իրեն՝ քեզ առաջնորդելու համար: Նա խնդրում է քեզ կանչել Իր անունը: Մի՛ ապրիր քո անկատարության վախով: Ապրի՛ր՝ հավատալով այն կատարյալ ծրագրին, որ Աստված ունի քեզ համար:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես չեմ ուզում ապրել իմ անկատարության և սխալների վախով: Օգնի՛ր ինձ կենտրոնացած մնալու Քեզ վրա: Ես գիտեմ, որ երբ կանչեմ Քեզ, Դու կօգնես ինձ համառորեն առաջ գնալու դեպի կատարելության նշանը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon