Աստված լսում է նրանց, ովքեր հետևողական են արդարության հարցում

Աստված լսում է նրանց, ովքեր հետևողական են արդարության հարցում

«Տերը… լսում է [հետևողական է] արդարների (ուղիղների, Նրա հետ ճիշտ դիրքում գտնվողների) աղոթքը» (ԱՌԱԿԱՑ 15.29):

Այսօրվա խոսքում Աստված խոստանում է լսել մեր աղոթքները, եթե հավատարիմ լինենք Նրան հետևելու մեջ: Ի՞նչ է նշանակում լինել «հետևողական արդար»: Պարզ ասած՝ հետևողական արդար լինելու լավագույն ճանապարհը փոխզիջումից հրաժարվելն է:

Ով փոխզիջման է գնում, հակված է հետևելու այն ամենին, ինչ մյուսներն են անում, թեև դա կարող է ամբողջովին սխալ լինել: Փոխզիջման գնացողը գիտի, որ տվյալ բանը ճիշտ չէ, բայց ամեն դեպքում անում է՝ հույս ունենալով, որ ինչ-որ կերպ դուրս կգա իրավիճակից: Մենք փոխզիջման ենք գնում, երբ սրտի խորքում գիտենք և նույնիսկ ունենք Սուրբ Հոգու հանդիմանությունը, որ չպիտի ասենք կամ անենք տվյալ բանը, սակայն ասում կամ անում ենք: Դրանով հայտնում ենք հետևյալը. «Աստված ցույց է տալիս, թե ինչ պիտի անեմ, բայց ես անելու եմ այն, ինչ ուզում եմ»: Այս դեպքում կարող ենք մեղադրել միայն մեզ, եթե չենք տեսնում ցանկալի արդյունքներ: Երբ հրաժարվում ենք փոխզիջման գնալուց և ուժերի ներածին չափով նվիրվում ենք հետևողական արդար լինելուն, Աստված տեսնում է մեր սիրտը, լսում մեր աղոթքները և պատասխանում մեզ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. եթե հրաժարվես փոխզիջման գնալուց, Աստծուն ժպիտ կպարգևես:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon