Աստված կարող է քո մեծագույն փորձություններն օգտագործել բարիքի համար

«Եվ թեպետ դուք ինձ դեմ չարություն խորհեցիք, բայց Աստված այն լավի դարձնել խորհեց, որ աներ այս օրվա եղածի պես, այսինքն՝ շատ ժողովուրդ ապրեցներ»: —Ծննդոց 50.20

Որոշ ժամանակ առաջ Աստված խոսեց իմ սրտի հետ՝ ասելով. «Ջո՛յս, դու տեսնում ես մինչև քո քթի ծայրը (որը շատ հեռու չէ), ու դու ենթադրում ես, որ ամեն բան, ինչ լավ չի թվում, լավ չէ: Բայց Ես տեսնում եմ սկզբից վերջը, որովհետև Ես եմ Սկիզբը և Վերջը, ու Ես գիտեմ շատ բաներ, որ դու չգիտես»:

Մենք գիտենք մասամբ…իսկ Աստված գիտի ամբողջը:

Ծննդոց 50.20-ում Հովսեփը խոսում է իր եղբայրների հետ, ովքեր խիստ վատ էին վարվել նրա հետ: Երբ նրանք գցեցին նրան հորը և վաճառեցին ստրկության, կարծում էին, թե նրա դեմ էին գործում, այնինչ Աստված ուներ ծրագիր այդ փորձությունների միջով Հովսեփին բարձրացնելու և մեծ ազդեցության դիրքում դնելու համար:

Երբեմն այն բաները, որոնք մեր կարծիքով սոսկալի են, վերածվում են մեծ օրհնության: Ամենամեծ փորձությունը կարող է քո մեջ մեծագույն հավատք ձևավորել: Միգուցե դու հորի հատակին ես, բայց Աստված ունի ծրագիր՝ այդ հորն օգտագործելու և քեզ բարձրացնելու այն կոչման մեջ, որ Նա ունի քո կյանքի համար: Հիշի՛ր, Աստված կարող է տեսնել ամեն բան, ու Նա կօգտագործի այդ փորձությունները՝ հօգուտ քեզ:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես չեմ կարող «իմ քթից այն կողմ» տեսնել, բայց ես վստահում եմ Քեզ, որովհետև գիտեմ, որ տեսնում ես ամեն բան: Ես հավատում եմ, որ Դու կարող ես վերցնել իմ փորձությունները և դրանցից բարիք հանել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon