«Եթե հասկացողությանը կանչես և ձայն տաս հանճարին, եթե, ինչպես արծաթ, որոնես և, ինչպես թաքնված գանձ, փնտրես աստվածային Իմաստություն, այն ժամանակ կհասկանաս Տիրոջ պատվական և սրբազան երկյուղը» (ԱՌԱԿԱՑ 2.3-5):
Այսօրվա խոսքը հորդորում է մեզ փնտրել իմաստություն և կանչել հասկացողությանը: Պատճառն այն է, որ Աստծո իմաստությունը գերազանցում է ցանկացած լավագույն գաղափարի, որ մարդը կարող է ունենալ: Աստված տեսնում է վերջը սկզբից, Նա տեսնում է մարդկանց սրտերն ու շարժառիթները և գիտի բաներ, որ մենք չգիտենք: Անկախ նրանից, թե ինչի հետ գործ ունենք՝ կյանքի ամենօրյա հոգսերի, թե սատանայի լայնամասշտաբ հարձակման, Աստծո իմաստությունը կփոխի իրավիճակը, և միակ ճանապարհը, որով կարող ենք ստանալ այդ իմաստությունը, Աստծուց խնդրելն է:
Շատ անգամներ, երբ Աստված խոսում է մեզ հետ, Նա իմաստություն է հայտնում: Նա հասկացողություն է տալիս իրավիճակի վերաբերյալ կամ հստակ ասում է, թե ինչ պետք է անենք, երբ կանգնած ենք որոշման առջև: Նա Իր իմաստությունը հայտնում է տարբեր ձևերով, և մենք պետք է ընդունենք այն որպես թանկարժեք պարգև:
Քաջալերում եմ քեզ գնահատել Աստծո իմաստությունը՝ որպես հոգևոր անգին գանձ, և հասկանալ, որ այն կենսական անհրաժեշտություն է, առանց որի չես կարող ունենալ հաջողակ կյանք: Սովորություն դարձրո՛ւ յուրաքանչյուր իրավիճակում՝ պարզ, թե բարդ, աղոթել Աստծուն և խնդրել Նրա իմաստությունը: Աստված անպայման կտա այն, և արդյունքները կապշեցնեն քեզ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ոչ մի խնդիր այնքան փոքր չէ, որ չպահանջի Աստծո իմաստությունը: