Աստված հավանում է քեզ

Աստված հավանում է քեզ

«Եհովան օրհնի քեզ և պահի քեզ. Եհովան պայծառեցնի Իր երեսը քեզ վրա և ողորմի քեզ. Եհովան բարձրացնի Իր երեսը քեզ վրա և խաղաղություն տա քեզ»:  — Թվոց 6.24-26

Մենք պետք է հաստատող խոսքեր ասենք մարդկանց: Մենք պետք է հարություն տանք Թվոց 6.24-26-ում հիշատակված օրհնությունը. «Եհովան օրհնի քեզ և պահի քեզ. Եհովան պայծառեցնի Իր երեսը քեզ վրա և ողորմի քեզ. Եհովան բարձրացնի Իր երեսը քեզ վրա և խաղաղություն տա քեզ»:

Այլ խոսքով՝ Աստված հավանում է քեզ: Նա ժպտում է քեզ: Նա սիրում է քեզ: Դա պիտի այնքան խորը արմատանա քո սրտում, որ ոչինչ երբևէ չկարողանա այն խլել քեզանից:

Երբ դու արմատներ ես գցում Աստծո սիրո մեջ, Նա օգնում է քեզ կանգնելու հավատքի մեջ և քայլելու Նրա հանդեպ հնազանդության մեջ: Բայց դու չես կարող Նրանից առաջ անցնել՝ փորձելով ինքնուրույն բարի գործեր անել: Դու պետք է իմանաս Խոսքը, որպեսզի գիտենաս, թե ով ես դու Քրիստոսում:

Սաղմոս 18.19-ում Դավիթն ասաց. «Աստված հավանեց ինձ»: Դավիթը կատարյալ չէր, բայց գիտեր, որ Աստված հրճվում էր իրենով: Աստված քեզ նույնպես հավանում է: Մտցրո՛ւ այդ ճշմարտությունը քո մեջ: Նա ժպտում է քեզ, Նա քեզ շատ

է սիրում: Աստված հավանում է քեզ:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, անչափ շնորհակալ եմ ինձ սիրելու և ինձ հավանելու համար: Շնորհակալ եմ, որ ժպտում ես ինձ: Քո սերը փոխել է իմ կյանքը ու ես գիտեմ, որ այն շարունակում է փոխել ինձ, մինչ ես աճում եմ Քո մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon