Աստված միշտ մեզ հետ է

Աստված միշտ մեզ հետ է

«Թե այս Աստվածն է մեր Աստվածը միշտ և հավիտյան. Նա կառաջնորդի մեզ մինչև մահ» (ՍԱՂՄՈՍ 48.14):

Մխիթարող է այն խոստումը, որ Աստված կառաջնորդի մեզ, քանի դեռ ապրում ենք այս երկրագնդի վրա: Մենք երբեք մենակ չենք, որովհետև Նա մեզ հետ է: Նա մշտապես հսկում է մեզ:

Աստծուց լսելու կարողությունը զարգացնելիս պետք է հիշես, որ աստվածային առաջնորդությունը հիմնական միջոցն է, որով Նա խոսում է: Ձևավորի՛ր հոգևոր սովորություն՝ ճանաչելու Աստծուն այն ամենում, ինչ անում ես՝ խնդրելով Նրա առաջնորդությունը, ապա հավատա, որ ունես այն:

Ես մտադիր եմ այսօր գնումներ կատարել և խնդրելու եմ, որ Աստված առաջնորդի ինձ: Հնարավոր է՝ Նա առաջնորդի այնպիսի խանութ, որտեղ, ի զարման ինձ, զեղչեր են, կամ, գուցե, ուղղորդի այնպիսի ճանապարհով, որ հանդիպեմ մեկին, ով քաջալերանքի կարիք ունի: Ես հավատում եմ, որ իմ քայլերը Տերն է հաստատում (տե՛ս Սաղմոս 37.23): Հավատում եմ, որ Աստված կառաջնորդի ինձ գնելու այն, ինչի կարիքն ունեմ, և կօգնի, որ չգնեմ այն, ինչի կարիքը չունեմ: Ես ուզում եմ, որ Նա ներգրավված լինի այն ամենում, ինչ անում եմ, և հուսով եմ, որ դա նաև քո ցանկությունն է:

Ուսմունքի ծառայություններ անցկացնելիս հաճախ է լինում, երբ աստվածային առաջնորդություն եմ ունենում: Ես մշտապես պատրաստվում եմ ծառայությանը և ուսումնասիրում այն, ինչի մասին պետք է խոսեմ, սակայն հաճախ երբ սկսում եմ խոսել, հայտնաբերում եմ, որ Աստված առաջնորդում է այլ ուղղությամբ: Նա գիտի, թե ներկա գտնվողներն ինչի՛ կարիք ունեն և ի՛նչ պետք է լսեն, և իմ գործն է թույլ տալ, որ Նա՛ վերցնի ղեկն Իր ձեռքը:

Ուզում եմ հիշեցնել, որ Աստծուց լսելը կարող է հաճախ միանգամայն բնական թվալ: Մի՛ փնտրիր գերբնական փորձառություններ, փոխարենը փնտրի՛ր Աստծո առաջնորդութունը: Նրա Հոգին քո մեջ է, և Նա հաճույք է ստանում, երբ ներգրավված է լինում քո բոլոր գործողություններում: Այսօր ինչ էլ անես կամ ուր էլ գնաս, ակնկալի՛ր, որ Նա կառաջնորդի քեզ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված միշտ քեզ հետ է և կառաջնորդի այն ամենում, ինչ այսօր անում ես:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon