Ավելի շատ լսի՛ր, քան խոսիր

Ավելի շատ լսի՛ր, քան խոսիր

«Իր խոսքերը զսպողը գիտություն գիտի, և ծանրաբարո մարդը խոհեմ է» (ԱՌԱԿԱՑ 17.27):

Աստվածաշնչյան մտորումների այս ձեռնարկում խոսեցինք այն մասին, որ Աստծուց լսելու մեր որոնումներում պետք է ինքներս մեզ սովորեցնենք լսել: Երբեմն այնքան շատ ենք խոսում, որ պարզապես չենք կարողանում լսել, թե ինչ է Աստված ասում: Չլսելու պատճառով մենք կարող ենք նաև բաց թողնել այն կարևոր բաները, որ մարդիկ ասում են մեզ:

Եթե սովորենք հանդարտ և հանգիստ մնալ, ապա կլսենք այն, ինչ Աստված ուզում է ասել մեզ: Վերջերս իմ դուստրը՝ Սանդրան, աղոթքից հետո մի պահ նստում է և Աստծուց հարցնում, թե կա՞ արդյոք որևէ բան, որ Նա կցանկանար իրեն ասել, նախքան կսկսեր իր օրը: Սանդրան սրտում զգում է, որ Աստված ասում է. «Գնա՛, Ես քեզ հետ եմ»: Նա մխիթարվում է այդ մտքից, բայց մխիթարություն է գտնում հատկապես այն ժամանակ, երբ մի քանի օրից տեղեկանում է վատ լուրի մասին: Այն խոսքը, որ Աստված տվեց նրան, ավելացնում է նրա հավատքը և նրան հաստատուն ու հանգիստ պահում փորձության ժամանակ:

Եթե ականջ չդնենք, ապա չենք լսի: Տո՛ւր Աստծուն հնարավորություն՝ կանոնավոր կերպով խոսելու քեզ հետ: Երբ աղոթում ես, հարկ չկա, որ միայն դու խոսես: Դու կարող ես զսպել քո խոսքերը և համարվել Աստծո իմաստուն մարդ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. դու ունես մեկ բերան և երկու ականջ, դա նշանակում է, որ Աստված ուզում է՝ երկու անգամ ավելի շատ լսես, քան խոսես:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon