«Որ դուք լավագույնն ընտրեք, որ մաքուր լինեք և առանց գայթակղության Քրիստոսի օրում»: —Փիլիպեցիների 1.10
Աստված գերազանց է: Որպես Նրա ներկայացուցիչներ՝ մենք նույնպես պիտի այդպիսին լինենք: Այնպես որ կարևոր է, որ մենք անենք լավագույնը այն ամենում, ինչին ձեռք ենք մեկնում: Մեր շարժառիթը պետք է լինի անել լավագույնը ցանկացած որոշում իրականացնելիս: Պողոսը հորդորում է մեզ սովորել գնահատել այն, ինչը գերազանց է և իրական արժեք ունի (Փիլիպեցիների 1.10): Երբ գերազանցությունը դարձնենք կենսակերպ, կունենանք Աստծո ուրախությունը և լավ օրինակ կլինենք աշխարհի համար:
Դու պիտի գերազանցություն ցույց տաս, որպեսզի գերազանց բերք հավաքես: Մենք չենք կարող կյանքում ակնկալել գերազանց արդյունքներ, եթե չենք ապրում գերազանցության կյանքով: Աստվածաշունչը սովորեցնում է մեզ զարգացնել ջանասիրություն, կայունություն և վճռականություն, որոնք բոլորն էլ կօգնեն մեզ ապրելու գերազանցության կյանքով:
Ես քաջալերում եմ քեզ անելու քո լավագույնը ցանկացած նախագծում կամ գործունեության մեջ, որ Աստված դնում է քո ճանապարհին: Եղի՛ր ջանասեր: Գործերն անավարտ մի՛ թող, այլ այն, ինչ սկսել ես, ավարտի՛ր քո կարողությունների ներածին չափով: Վճռի՛ր լինել կայուն և վճռորոշ: Նվիրվի՛ր գերազանց արդյունքներին:
Աստված պատվում է գերազանցության վերաբերմունքը: Ընտրի՛ր անել լավագույնը, և Նա ընթացքում միշտ կզորացնի քեզ:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես ուզում եմ ապրել գերազանցության կյանքով: Զորացրո՛ւ ինձ և օգնի՛ր կայունությամբ, ջանասիրությամբ և վճռականությամբ անելու լավագույնը ցանկացած իրավիճակում: