Արդարության պարգևը

Արդարության պարգևը

«…մեզ էլ պիտի շնորհվի և վերագրվի (արդարություն, Աստծո առջև ընդունելի դիրք), որ հավատում ենք Նրան, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հարություն տվեց մեռելներից»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 4.24, AMP

Հայտնություններից մեկը, որ Աստված տվեց ինձ Իր Խոսքում, արդարության մասին էր: «Հայտնություն» ասելով նկատի ունեմ մի բան, որն այնպես եք հասկանում, որ դառնում է ձեր մի մասնիկը: Այս գիտելիքը ոչ միայն ձեր մտքում է, այլև ձեր սրտում: Դուք համոզված եք ճշմարտության մեջ:

Արդարությունն Աստծո նվերն է մեզ: Այն «շնորհվում և վերագրվում» է մեզ, քանի որ հավատում ենք նրան, ինչ Աստված արեց մեզ համար Իր Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով: Հիսուսը, Ով մեղք չգիտեր, դարձավ մեղք, որպեսզի մենք Աստծո արդարությունը լինենք Նրանում (տե՛ս Բ Կորնթ. 5.21):

Ամեն ինչից առավել սատանան չի ցանկանում, որ քայլենք այն իրականության մեջ, համաձայն որի, մենք ունենք արդար դիրք Աստծո առջև: Նա ուզում է, որ մենք ամաչենք, անվստահ, մեղավոր և դատապարտված զգանք, որպեսզի հեռու քաշվենք Աստծուց՝ Նրա հետ մտերմություն վայելելու փոխարեն:

Հիսուսը ցանկանում է, որ իմանանք, որ մենք արդար ենք Աստծո առջև այն բանի շնորհիվ, ինչ Նա արեց մեզ համար: Նա ցանկանում է, որ վայելենք Իրեն և բավականություն ստանանք Նրա հետ փոխհարաբերությունից: Ընդունե՛ք Աստծո ներման, ողորմության և արդար դիրք ունենալու պարգևը և մեկնե՛ք ազատության և ուրախության ճանապարհորդության:


Դուք կարող եք ունենալ հայտնություն արդարության պարգևի մասին՝ խորհելով Աստծո Խոսքի շուրջ և հավատալով նրան, թե ով եք դուք Քրիստոսում՝ համաձայն այդ Խոսքի:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon