«Բայց Աստծո արքայությունը ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն (այն վիճակը, որը մարդուն ընդունելի է դարձնում Աստծո մոտ) և խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով»: —Հռոմեացիների 14.17
Հռոմեացիների 14.17-ը Աստծո արքայությունը սահմանում է որպես բարության, խաղաղության և ուրախության կյանք Սուրբ Հոգով:
Մենք պետք է փնտրենք Նրա արքայությունը, բայց շատ մարդիկ իրենց կյանքն անցկացնում են՝ փնտրելով ամեն տեսակ այլ բաներ: Երբ հերթը հասնում է արդարությանը, խաղաղությանը և ուրախությանը, նրանք չունեն դրանցից ոչ մեկը, որովհետև հետապնդում են այլ բաներ:
Ես մտածում էի, որ եթե ունենամ բոլոր տեսակի աշխարհիկ իրերը, ոչ մի մտահոգություն չեմ ունենա, և կյանքս խաղաղ կանցնի, բայց անկախ այն բանից, թե որքան իրեր էի ձեռք բերում, միևնույն է, չունեի իրական խաղաղություն: Իսկական խաղաղությունը գալիս է Աստծո հետ մեկ լինելուց:
Կարևոր է, որ մենք հասկանանք սա, որովհետև ես կարծում եմ, որ քրիստոնյաների զգալի մեծամասնությունը ամբողջ կյանքն անցկացնում է՝ փնտրելով սխալ բաներ, մինչդեռ մեր իրական գանձը Հիսուսի մեջ է:
Այսպիսով` ի՞նչ ես այսօր փնտրում: Ո՞րն է քո գանձը: Աշխարհիկ բաներն ի վերջո քեզ անբավարարված կթողնեն, բայց եթե փնտրես Աստծուն և Նրա արդարությունը, խաղաղությունն ու ուրախությունը, կարող ես վերապրել այն բավարարող և գոհացնող կյանքը, որ Աստված ունի քեզ համար: Գնա՛ Նրա ետևից այսօր:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, այսօր ես որոշում եմ դադարել ձգտել աշխարհիկ բաների, որոնք բավարարվածություն չեն բերի: Ես ուզում եմ մեկ լինել Քեզ հետ, ուստի ես փնտրում եմ Քո արդարությունը, խաղաղությունը և ուրախությունը: