Աստված այնպես է անում, որ ամեն բան պատահի ճիշտ ժամանակին

«Որովհետև տեսիլքը տակավին որոշված ժամանակի համար է և շտապում է վախճանին և չի ստի, եթե ուշանա (հապաղի) էլ, սպասիր նրան, որովհետև անպատճառ պիտի գա ու ետ չի մնա»: —Ամբակում 2.3

Դու սպասո՞ւմ ես, որ քո սրտի ցանկությունները դրսևորվեն: Աղոթո՞ւմ ես, որ ազատվես վախից կամ այլ բաներից, որոնք քեզ ետ են պահում, որպեսզի չկարողանաս տեսնել քո երազանքների իրականացումը: Աղոթո՞ւմ ես և սպասում ընկերների ու ընտանիքի փրկությանը: Վստահո՞ւմ ես Աստծուն՝ մատակարարման, բարեհաճության, առաջխաղացման, պատվի և Նրա խոսքում գտնվող բոլոր օրհնությունների համար:

Հոգնե՞լ ես քո աղոթքների պատասխաններին սպասելուց: Եթե դու թևաթափ ես եղել՝ մտածելով. «Ե՞րբ, Աստված, ե՞րբ», ապա քեզ համար կարևոր է իմանալ, որ Աստծո ժամանակը հաճախ առեղծված է: Նա չի գործում մեր ժամատախտակով: Բայցևայնպես, Նրա խոսքը խոստանում է, որ Նա չի ուշանա՝ ոչ մի օր:

Աստված այնպես է անում, որ ամեն բան պատահի ճիշտ ժամանակին: Քո գործը չէ պարզել ժամանակը, քո գործն է որոշում կայացնել, որ չես հանձնվի, մինչև չհատես վերջնագիծը և ապրես Աստծո արմատական, անհավանական օրհնությունների մեջ: Որքան ավելի շատ վստահես Հիսուսին և պահես աչքերդ Նրա վրա, այնքան շատ կյանք կունենաս: Աստծուն վստահելը կյանք է բերում: Հավատալը հանգստություն է բերում: Այնպես որ դադարի՛ր փորձել ամեն բան պարզել ու թո՛ւյլ տուր Աստծուն լինել Աստված քո կյանքում:


Աղոթքի սկիզբ Աստվա՛ծ, ես գիտեմ, որ Քո ժամանակը կատարյալ է, նույնիսկ այն ժամանակ, երբ ես հոգնում եմ սպասելուց: Օգնի՛ր ինձ վստահելու Քեզ և հանգստանալու այն ծրագրի մեջ, որ Դու ունես ինձ համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon