Բարեհաճության տարբեր ձևեր

Բարեհաճության տարբեր ձևեր

«Եվ մեր Աստծո գեղեցկությունը և վայելչությունը և բարեհաճությունը լինի մեզ վրա. մեր ձեռքի գործերը հաստատի՛ր, այո՛, մեր ձեռքի գործը հաստատի՛ր»: ՍԱՂՄՈՍ 90.17, AMP

Կա տարբերություն բնական և գերբնական բարեհաճության միջև: Բնական բարեհաճությունը կարելի է վաստակել, իսկ գերբնականը՝ ոչ:

Եթե դուք բավականաչափ երկար ու քրտնաջան աշխատեք, կհասնեք նրան, որ մեծ մասամբ մարդիկ կհավանեն և կընդունեն ձեզ: Բայց այդ ընդունելությունը պետք է պահպանվի այնպես, ինչպես ձեռք է բերվել: Մարդկանց մոտ բարեհաճություն ունենալու նպատակով մշտապես ճիշտ բաներ ասելը և անելը գերության մի տեսակ է:

Եթե մարդկանց հետևելու փոխարեն հետևենք Աստծուն, Նա կտա մեզ Իր բարեհաճությունը: Դա Նրա շնորհքի նվերն է և հնարավոր չէ վաստակել. Նա ցանկանում է, որ վստահենք Իրեն դրա համար: Երբ Աստված տալիս է մեզ Իր բարեհաճությունը, զարմանալի բաներ են կատարվում: Ձեր առջև հնարավորության դռներ են բացվում: Դուք ստանում եք արտոնություններ և օրհնություններ, որոնք չեք վաստակել կամ որոնց չեք արժանացել:

Ամեն օր մենք կարող ենք աղոթել Աստծո գերբնական բարեհաճության համար: Այն Աստծո պարգև է, որ գալիս է շնորհքով՝ մեր հավատքի միջոցով: Առա՛ջ գնացեք և խնդրե՛ք, շարունակե՛ք խնդրել և կստանաք:


Երբ գիտենք, որ այն, ինչ ունենք և վայելում ենք, նվեր է Աստծուց, արդյունքն է մեր հանդեպ Նրա գերբնական բարեհաճության, այն ժամանակ ոչինչ չի մնում անելու՝ բացի ասելուց. «Շնորհակալությո՜ւն, Տե՛ր»:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon