«Որ քո հավատքի հաղորդակցությունը պտղաբեր լինի այն ամեն բարի բաների գիտությունով, որ ձեզանում է Քրիստոս Հիսուսում»: —Փիլիմոն 1.6
Դու միգուցե բարձր չես մտածում ինքդ քո մասին, սակայն Աստված ցանկանում է, որ իմանաս, թե ով ես դու Քրիստոսում և սիրես ինքդ քեզ: Ահա հինգ գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն քեզ բարձրացնելու քո ինքնագնահատականը և վստահությունն այն բանում, թե ով ես դու Քրիստոսում:
- Երբե՛ք բացասաբար չխոսես ինքդ քո մասին: Քո հավատքի հաղորդակցումը պտղաբեր է լինում, երբ ընդունում ես այն բարի բաները, որ քեզանում են Քրիստոս Հիսուսով, այլ ոչ թե կենտրոնանում ես քո տկարությունների ու թերությունների վրա:
- Խուսափի՛ր ինքդ քեզ ուրիշների հետ համեմատելուց: Պետրոսը հանդիպեց այս արգելքին, երբ իրեն համեմատեց մեկ այլ աշակերտի հետ: Նա ասաց. «…Տե՛ր, բայց սա ի՞նչ: Հիսուսը նրան ասաց. «Եթե ես կամենում եմ, որ դա կենա (մնա, ապրի), մինչև ես գամ, քե՞զ ինչ»» (Հովհաննես21-22): Մենք կանչված չենք համեմատելու, այլ միայն հետևելու:
- Թող Աստված որոշի քո արժեքը: Հիշի՛ր, Հիսուսի շնորհիվ դու արդեն ընդունվել ես Նրա կողմից:
- Թերություններդ պահի՛ր հեռանկարում: Լավ է տեսնել, թե որտեղ կատարելագործման կարիք ունես, սակայն անպայման գնահատի՛ր քո առաջընթացը:
- Հայտնաբերի՛ր վստահության իսկական աղբյուրը: Եթե քո վստահությունն առ Աստված է, դու չես կարող չունենալ առողջ վերաբերմունք: Արա՛ լավագույնը, իսկ արդյունքները թո՛ղ Նրան:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, շնորհակալություն, որ ընդունում ես ինձ նույնիսկ այն ժամանակ, երբ դժվարանում եմ ինքս ինձ ընդունել: Ես վստահում եմ Քեզ, օգնի՛ր ինձ ճանաչելու այն լավ հատկությունները, որ Դու տվել ես ինձ և պահի՛ր իմ թերությունները հեռանկարում: