
«Եվ մենք ճանաչում ենք (հասկանում ենք, ճանաչում, գիտակցում՝ զննման և փորձառության միջոցով) ու հավատում այն սիրուն, որ Աստված տածում է մեր հանդեպ. Աստված սեր է, և ով որ բնակվում և մնում է սիրո մեջ, Աստծո մեջ է բնակվում ու մնում»: —Ա Հովհաննես 4.16, AMP
Ա Հովհաննեսի 4.16-ը շեշտում է, որ մենք կարիք ունենք գիտակցելու այն սերը, որ Աստված տածում է մեր հանդեպ: Հեշտ է ասել «Աստված սիրում է ինձ»՝ առանց իրականում հասկանալու, թե ինչ ենք ասում: Նրա սիրո գիտությունը չպիտի լինի զուտ աստվածաշնչյան փաստ, որը հասկանում ենք մտքով, այլ պիտի լինի կենդանի իրողություն մեր կյանքում:
Այս խոսքն ասում է. «Աստված սեր է, և ով որ բնակվում և մնում է սիրո մեջ, Աստծո մեջ է բնակվում ու մնում»:
Այս համարում «բնակվել» բառը նշանակում է «մնալ, ապրել»: Այն չի վերաբերում այցելելուն, այն առնչվում է մնալու կամ կենալու հետ:
Աստծո սերը սոսկ անգիր անելու փաստ չէ կամ անցողիկ զգացողություն: Նրա սերը մնայուն է: Այն չի մնում միայն լավ ժամանակ, և հեռանում, երբ ամեն բան վատ է: Աստծո սերը միշտ մնում է, ուստի մենք էլ պիտի մնանք Նրա սիրո մեջ:
Մեզանից յուրաքանչյուրը կարող է քրիստոնեական հասունության ավելի մեծ հունձք ունենալ, երբ համառորեն մնա Աստծո սիրո մեջ: Դու կաճես դժվար ժամանակներում, երբ մնաս այն զարմանալի սիրո մեջ, որ Աստված ունի քեզ համար:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես նպատակ եմ դնում այսօր մնալ այն սիրո մեջ, որ Դու ունես ինձ համար: Շատ բաներ են փոխվում, բայց Քո սերը երբեք չի հեռանում, ուստի ես ընտրում եմ արմատացած մնալ Քո զարմանալի սիրո մեջ: