«Եվ ուրիշին [զորություն՝ ասելու] գիտության և հասկացողության խոսք՝ նույն [Սուրբ] Հոգու չափով» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 12.8):
Գիտության խոսքը մեծ մասամբ գործում է այնպես, ինչպես իմաստության խոսքը: Գիտության խոսքի վերաբերյալ մի քանի տարբեր մեկնաբանություններ կան, բայց մեծ մասը համաձայնում է, որ այն գործողության մեջ է, երբ Աստված անհատին հայտնում է, թե ինչ է անում տվյալ իրավիճակում, և այդ գիտելիքը անհատը չէր կարող ստանալ բնական ճանապարհով:
Երբեմն, երբ Աստված խոսում է մեզ հետ և տալիս գիտության խոսք ուրիշների վերաբերյալ, մենք հասկանում ենք, որ ինչ-որ բան այն չէ նրանց կյանքում, կամ նրանք պետք է որոշակի գործողության դիմեն տվյալ իրավիճակում: Մենք երբեք չպիտի փորձենք այս գերբնական գիտելիքը պարտադրել որևէ մեկին: Փոխարենը, պետք է խոնարհաբար ներկայացնենք այն և Աստծուն թողնենք համոզելու գործը: Երբեմն Աստված ընդամենը ուզում է, որ աղոթենք տվյալ անհատի համար:
Թեև գիտության խոսքը հաճախ տրվում է որպես ծառայության միջոց՝ ուրիշներին օգնելու համար, այն նաև շատ արժեքավոր է մեր անձնական կյանքում: Օրինակ, այս պարգևը հաճախակի գործում է, երբ որևէ բան կորցրել կամ սխալ տեղ եմ դրել: Ես չեմ կարողանում գտնել այն, ինչ փնտրում եմ, ու հանկարծ մտովի տեսնում եմ, Սուրբ Հոգուց միտք կամ խոսք եմ ստանում, թե որտեղ է այն: Սա շատ գործնական օրինակ է այն բանի, թե ինչպես է գիտության խոսքը գործում կյանքում:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. կրթությունը լավ է, բայց Աստծո գիտությունն առավել լավ է, այնպես որ՝ ապավինի՛ր Նրան: