Գնա՛ և խնդրի՛ր

«Եվ սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի Նա, թե ինչ որ Նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ» (Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 5.14):

Ուզում եմ քաջալերել քեզ, որ Աստծուն մոտենաս վստահությամբ: Աստված ուզում է, որ մենք վայելենք աղոթքը, բայց դա տեղի չի ունենա, քանի դեռ վախենում ենք սխալվելուց: Նա խոստանում է լսել և պատասխանել, երբ աղոթենք Իր կամքի համաձայն, բայց ի՞նչ կլինի, եթե խնդրենք Նրա կամքին հակառակ բան: Իհարկե, մենք հնարավորինս պետք է աղոթենք Աստծո կամքի համաձայն, բայց չպիտի թույլ տանք թշնամուն գցել մեզ վախի թակարդն այնպես, որ ընդհանրապես վախենանք Աստծուց խնդրելուց այն, ինչ կա մեր սրտում:

Եթե աղոթենք Աստծո կամքին հակառակ, ապա վատագույնը, որ կարող է տեղի ունենալ, այն է, որ չենք ստանա մեր խնդրանքը, իսկ դա միմիայն ի նպաստ մեզ կլինի: Աստված գիտի մեր սրտերը, և Նա չի բարկանա, եթե սխալվենք ու խնդրենք այն, ինչը Նրա կամքը չէ: Մենք չպետք է մոտենանք Նրան՝ վախենալով, որ կսխալվենք, կամ՝ Նրան դուր չի գա, եթե չափից շատ բան խնդրենք: Ես խնդրում եմ Աստծուց այն, ինչ ցանկանում եմ և ինչի կարիքն ունեմ՝ մշտապես հնարավորինս կառչելով Նրա Խոսքից, ապա ասում եմ. «Աստվա՛ծ, եթե այն, ինչ խնդրել եմ, ճիշտ չէ ինձ համար, ապա ես վստահում եմ, որ այն չես տա ինձ»: Գնա՛ Նրա մոտ հավատքով, համարձակությամբ՝ ակնկալելով ստանալ Նրա պատասխանը:


Աստծո խոսքը քեզ համար այսօր. գնա՛ և խնդրի՛ր:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon