«Երբ որ մեռած (սպանված) էինք (մեր) թերություններում ու հանցանքներում, մեզ կենդանի արեց Քրիստոսի հետ (տվեց մեզ հենց Քրիստոսի կյանքը, այն նույն կյանքը, որով կենդանացրեց Նրան). շնորհքով (Նրա բարեհաճությամբ և ողորմությամբ, որոնց արժանի չէիք) եք փրկված (ազատված դատաստանից և դարձած Քրիստոսի փրկության մասնակիցներ)»: ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 2.5, AMP
Հաճախ մենք հուսախաբվում ենք, որովհետև փորձում ենք ապրել մեր գործերով, երբ մեր կյանքը տրված է և նախատեսված է Աստծուց՝ շնորհքով ապրելու համար: Որքան շատ ենք փորձում հասկանալ, թե ինչպես լուծենք մեր խնդիրները, այնքան ավելի շփոթված, վրդովված և հուսախաբված ենք դառնում:
Երբ հայտնվում եք խուսախաբ իրավիճակում, պարզապես կանգ առեք և ասեք. «Տե՛ր, տո՛ւր ինձ շնորհք (Քո զորությունը և կարողությունը)»: Այնուհետև հավատացեք, որ Աստված լսել է ձեր աղոթքը և պատասխանում է այդ աղոթքին ու կարգավորում է իրավիճակը:
Հավատքը միջոց է, որով դուք և ես ընդունում ենք Աստծո շնորհքը: Եթե փորձենք մեր ուժերով ինչ-որ բան անել, պատրաստ չլինելով ընդունելու Աստծո շնորհքը, ապա որքան էլ հավատք ունենանք, միևնույն է, չենք ստանա այն, ինչ խնդրում ենք Աստծուց:
Մենք կարող ենք վստահել և ապավինել Աստծո շնորհքին: Նա մոտ է մեզ, Նա գիտի, թե ինչի ենք բախվում կյանքի յուրաքանչյուր իրավիճակում, և Նա կտա լավագույն լուծումները, եթե վստահենք Նրան և թույլ տանք, որ գործի:
Հիշե՛ք. ո՛չ ուժով, ո՛չ զորությամբ, այլ Հոգով է, որ հաղթանակ ենք տանում մեր թշնամու հանդեպ: