«Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի զորությունը, ես ումի՞ց պիտի սարսափեմ»: —Սաղմոս 27.1
Անհնար է հասնել Աստծուց տրված ճակատագրին, եթե թույլ տաս, որ քո մտքերը պարտվեն սարսափից: Սարսափը վախի մերձավոր բարեկամն է, և նրան մտքում թողնելը դուռ է բացում թշվառության համար ու գողանում քո ուրախությունը:
Ես սարսափի զգացում էի վերապրում, երբ ծրագրում էինք ճանապարհորդել դեպի Հնդկաստան՝ համաժողով անցկացնելու նպատակով: Ես ոգևորված էի այդ հրաշալի հնարավորությամբ, սակայն միայն ու միայն կենտրոնացած էի երկարատև թռիչքի և այդ երկրում գոյություն ունեցող վատ պայմանների վրա: Բայց Տերը խոսեց իմ սրտի հետ ու ցույց տվեց, որ ես պետք է հաղթահարեի սարսափը՝ կենտրոնանալով և մնալով Նրա Խոսքի մեջ: Եթե ես ինձ թույլ տայի խորանալ ճամփորդության բացասական կողմերի մեջ, դա կգողանար այն ուրախությունն ու հիացմունքը, որ Աստված ցանկանում էր, որ ես վերապրեի:
Սարսափը թակարդ է, ու դու պետք է վճռական լինես չընկնելու այդ թակարդը: Երբ ի հայտ են գալիս բաներ, որոնք փորձում են վախ կամ սարսափ բերել քո սրտում, օրինակ, անորոշություն ապագայի վերաբերյալ կամ բախում նոր իրավիճակների կամ մարտահրավերների հետ, բացի՛ր Սաղմոս 27.1-ը, աղոթի՛ր ու բարձրաձայն դավանի՛ր. «Տերն է իմ Լույսը և իմ Փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ կամ սարսափեմ»:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես այսօր հռչակում եմ, որ Դու ես իմ Լույսը և Փրկությունը: Քո շնորհիվ ես կարիք չունեմ այս կյանքում վախենալու որևէ բանից: Ես ունեմ հաղթանակ Քո մեջ: