Գտի՛ր զորություն հաղթահարելու այն գայթակղությունները, որոնց առջև կանգնում ես

«Եվ աշակերտներին ասաց. «Անկարելի է, որ գայթակղություններ չգան…»»: Ղուկաս 17.1

Գայթակղությունը կամ գայթակղությանը տրվելը ի սկզբանե եղել է լուրջ խնդիր և շարունակում մնալ մեր կյանքի իրական կողմերից մեկը: Ուզենք, թե չուզենք, բոլորս ստիպված ենք գործ ունենալ դրա հետ: Ղուկաս 17.1-ում Հիսուսն ասաց. «Անկարելի է, որ գայթակղություններ չգան…»:

Բայց ինչո՞ւ պետք է մենք գործ ունենանք գայթակղության հետ: Որովհետև այն հզորացնում է մեր հավատքը կամ մեր հոգևոր մկանները: Եթե մենք ստիպված չլինեինք դեմ կանգնել գայթակղությանը, ապա երբեք չէինք իմանա մեր հոգևոր ուժը: Հոգևոր ուժը զարգացնելու համար մենք պետք է անցնենք բոլոր տեսակի գայթակղության քննությունները՝ թե՛ մեծ, թե՛ փոքր:

Ղուկասի 4-րդ գլխում մենք տեսնում ենք, որ սատանան գայթակղեց Հիսուսին՝ հույս ունենալով գտնել տկարության մի ոլորտ, որով կարող էր ներխուժել Նրա կյանքի մեջ: Բայց Հիսուսն ամուր կանգնեց ու պարտության մատնեց թշնամուն: Ես քաջալերում եմ քեզ անելու այն, ինչ Հիսուսն արեց, երբ փորձվեց: Նա դիմեց ուղիղ Աստծո Խոսքին: Աստված նախապես գիտեր, որ Հիսուսն անցնելու էր քննությունը, ու ես հավատում եմ, որ Նա վստահություն ունի մեր հանդեպ՝ իմանալով, որ եթե հետևենք Հիսուսի օրինակին, կհաղթահարենք գայթակղությունը և կհանձնենք մեր քննությունները:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, շնորհակալություն, որ օգնում ես ինձ հակառակվելու և հաղթահարելու թշնամու գայթակղությունները: Երբ գայթակղությունը գա, ես կդիմեմ Քո Խոսքին ու կօգտագործեմ Քո ճշմարտությունը այն հաղթելու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon