
«Երկաթը երկաթով է սրվում, և մարդը սրում է իր ընկերոջ երեսը» (ԱՌԱԿԱՑ 27.17):
Եթե մենք լսենք, Աստված կխոսի մեզ հետ մեր փոխհարաբերությունների՝ ամուսնության, ընկերական, աշխատանքային հարաբերությունների և նույնիսկ պատահական ծանոթությունների մասին: Նա կարող է խնդրել մեզ խզել մեր ընկերությունը կամ հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնք կարող են շեղել մեզ այն ծրագրից, որ Նա ունի մեր կյանքի համար: Մենք կարող ենք հեշտությամբ նմանվել այն մարդկանց, որոնց հետ ժամանակ ենք անցկացնում: Եթե ժամանակ ենք անցկացնում եսասեր և եսակենտրոն մարդկանց հետ, ապա հնարավոր է՝ շուտով հայտնաբերենք, որ հաճախ կենտրոնանում ենք ինքներս մեզ վրա՝ մտածելով, թե ինչ կարող ենք անել կամ ձեռք բերել ի շահ մեզ: Հակառակ դրան՝ Աստված կարող է քաջալերել մեզ ընկերանալ զոհաբերող անձնավորության հետ: Եթե ժամանակ անցկացնենք այսպիսի մարդու հետ, շատ չանցած մենք նույնպես կդառնանք զոհաբերող:
Հաճելի և օգտակար է ժամանակ անցկացնել նրա հետ, ով իսկապես լսում է Աստծուց, ով իսկապես զգում է, թե ինչ է Սուրբ Հոգին ասում և անում: Մեզ ուրախություն չի բերում այն ժամանակը, որն անցկացնում ենք այնպիսի մարդկանց հետ, որոնց հոգևոր լսողությունը թույլ է: Երբ այդպիսի մարդու կողքին ենք, դա ակնհայտ երևում է: Այսօրվա խոսքում ասվում է, որ «երկաթը երկաթով է սրվում», և մենք կարող ենք սրել ճիշտ բաներ լսելու մեր ունակությունը՝ լինելով այնպիսի մարդկանց կողքին, որոնք շարունակ հմտանում են Աստծո ձայնը լսելու և Նրան հնազանդվելու մեջ:
Աստծո խոսքը քեզ համար այսօր. ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու: Ընտրի՛ր ճիշտ ընկերներ: