«Որովհետև Աստծո Խոսքը կենդանի է և զորավոր և ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ է…և քննող է սրտի մտքերը և խորհուրդները»: —Եբրայեցիների 4.12
Երբ մարդիկ ինձ հարցնում են, թե որտեղից սկսեն կարդալ Աստվածաշունչը, ես նրանց ասում եմ, որ իրականում ոչ մի սխալ տեղ չկա սկսելու համար: Ցանկացած բան, որ դու ուսումնասիրես, օգտակար կլինի քեզ համար:
Երբ ես առաջին անգամ սկսեցի ուսումնասիրել Խոսքը, ես չունեի շատ լավ հարաբերություններ, որովհետև իրականում չէի հասկանում, թե ինչ է սերը: Ուստի ես ուսումնասիրեցի սիրո թեման ու իմացա, որ այն ավելին է, քան ինչ-որ կպչուն զգացմունքը: Սերը՝ որոշում է այն մասին, թե ինչպես ես վարվելու մարդկանց հետ:
Ուսումնասիրելով, թե ինչ է Աստվածաշունչն ասում սիրո մասին, ես սովորեցի սիրել: Այն ժամանակ իմ կյանքը սկսեց փոխվել:
Ինչի հետ էլ գործ ունենաս, դու կարող ես գտնել դրա վերաբերյալ խոսքեր՝ օգտագործելով համաբարբառը: Օրինակ, եթե գործ ունես բարկության կամ վախի հետ, բացի՛ր Աստվածաշնչի ետևում գտնվող համաբարբառը, գտի՛ր այդ բառերը և իմացի՛ր, թե որ գրվածքներն են խոսում այդ հարցերի շուրջ: Խնդրի՛ր Սուրբ Հոգուն առաջնորդելու և հայտնելու քեզ ճշմարտությունը:
Որտեղից էլ սկսես, հիշի՛ր, որ Խոսքը կենդանի է, և Աստված այսօր ցանկանում է խոսել քո սրտի հետ:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես գիտեմ, որ Դու ցանկանում ես խոսել ինձ հետ: Օգնի՛ր ինձ Քո Խոսքում գտնելու այն իմաստությունն ու զորությունը, որոնց կարիքն այսօր ունեմ: