Դադարի՛ր հաշիվ պահել

Դադարի՛ր հաշիվ պահել

«…Սերը (Աստծո սերը մեր մեջ)չի պնդում իր սեփական իրավունքները կամ ճանապարհները, որովհետև այն իրենը չի որոնում, այն չի նեղանում, չի գրգռվում կամ զայրանում, այն հաշվի չի առնում իր դեմ կատարած չարիքը (ուշադրություն չի դարձնում սխալ վերաբերմունքին )»: —Ա Կորնթացիների 13.5, AMP

Բոլորս էլ երբեմն վիրավորվում ենք, ու խիստ կարևոր է սովորել ինչպես արագ ներել, որպեսզի կարողանանք հոգևոր առումով ուժեղ և առողջ լինել: Օրինակ, եթե որևէ մեկը վիրավորել է քեզ, կյանքիդ հաջորդ տասը տարիները մի՛ անցկացրու՝ կառչած մնալով այդ վիրավորանքից: Ամենայն հավանականությամբ մյուս անձնավորությունը չի էլ մտածում քո մասին, մինչդեռ տարիներ շարունակ դու ապրում ես այդ միջադեպով: Դա միայն վնասում է մեկ մարդու՝ քեզ:

Երբ մենք քայլում ենք չներման մեջ, փորձում ենք «հաշիվ պահել»՝ մեզ մյուս անձնավորությունից ավելի լավը համարելով:

Մեր ամուսնության վաղ շրջանում, երբ ես ու Դեյվն աղմկում էինք ու զայրանում մեկս մյուսի վրա, ես անցյալից ինչ-որ բան էի մեջբերում, որը նա հավանաբար չէր էլ հիշում: Դեյվը նայում էր ինձ ու ասում. «Որտե՞ղ ես այդ ամենը պահել»: Դե, ես ունեի մի տեղ, որտեղ դրանք պահում էի: Դրանք ինձ հանգիստ չէին տալիս: Եվ ամեն նոր բան, որ Դեյվը սխալ էր անում, ավելանում էր այդ ցուցակին, մինչև որ այն դարձավ մի դառը հսկա իմ սրտում:

Գոհություն Աստծուն, որ ես ապրելու ավելի լավ եղանակ եմ սովորել: Երբ մենք քայլում ենք Աստծո սիրո մեջ, գտնում ենք ազատություն՝ չպահելով մեր դեմ կատարած սխալների «հաշիվը»: Եթե այսօր տառապում ես չներման ցավից, խնդրի՛ր Աստծուն, որ օգնի քեզ դադարելու հաշիվ պահել: Դու կարող ես այսօր ազատվել քո դառնությունից:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես այլևս չեմ ուզում հաշիվ պահել ու ապրել չներումով: Ես դա տալիս եմ Քեզ ու խնդրում, որ օգնես ինձ ապրելու Քո սիրո մեջ, որը «հաշվի չի առնում իր դեմ կատարած չարիքը»:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon