Բոլոր բաները գործակից են լինում դեպի բարին

Բոլոր բաները գործակից են լինում դեպի բարին

«Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին բոլոր բաները գործակից են լինում դեպի բարին՝ նրանց, որ նախասահմանելով կանչված են»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 8.28

Պողոս առաքյալը չի ասում, որ ամեն բան բարի է, այլ՝ որ ամեն բան գործակից է լինում դեպի բարին:

Ենթադրենք՝ դուք նստում եք ձեր մեքենան, և շարժիչը չի միանում: Դուք կարող եք իրավիճակին նայել երկու ձևով: Կարող եք ասել. «Ես գիտեի: Իմ ծրագրերը միշտ ձախողվում են»: Կամ՝ կարող եք ասել. «Կարծես թե չեմ կարող հենց հիմա մեկնել: Ես ավելի ուշ կգնամ, երբ մեքենան նորոգվի: Միաժամանակ, հավատում եմ, որ այս փոփոխությունն իմ ծրագրերում բարուն գործակից կլինի ինձ համար: Հավանաբար ինչ-որ պատճառ կա, որ այսօր պետք է տանը լինեմ, այնպես որ՝ ես կվայելեմ իմ ժամանակը»:

Պողոսը Հռոմեացիների 12.16-ում ասում է, որ հեշտությամբ հարմարվենք (մարդկանց, իրավիճակներին): Միտքն այն է, որ մենք պետք է սովորենք դառնալ այնպիսի անձնավորություն, որն ինչ-որ բան է ծրագրում, բայց չի վրդովվում, եթե այդ ծրագիրը չի իրականանում:

Ընտրությունը մերն է: Ամեն անգամ, երբ չենք ստանում այն, ինչ ցանկանում ենք, մեր զգացմունքները սաստկանում են և փորձում են ներքաշել մեզ ինքնախղճահարության և բացասական վերաբերմունքի մեջ: Դրա փոխարեն մենք կարող ենք արագ հարմարվել իրավիճակին և առաջ շարժվել ու վայելել այն, ինչ Աստված ունի մեզ համար՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում:


Բացասական մտքերից ու զգացմունքներից ազատվելու ուղին սկսվում է այն ժամանակ, երբ ընդունում ենք խնդիրը և հավատում, որ Աստված կպտտի այն դեպի բարին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon