Ոչինչ չափազանց դժվար չէ Աստծո համար

Ոչինչ չափազանց դժվար չէ Աստծո համար

«Ո՜հ, Տե՛ր Եհովա, Դու ես ստեղծել երկինքն ու երկիրը Քո մեծ զորությունով և Քո մեկնած բազուկով. Քեզ համար ոչ մի բան դժվար չէ»: ԵՐԵՄԻԱ 32.17

Կան շատ բաներ, որոնք անհնար է իրականացնել մեր սեփական ուժերով: Բայց Աստծո հետ Նրա զորությամբ ամեն բան հնարավոր է: Չկա որևէ բան, որ չափազանց դժվար լինի մեր Աստծո համար:

Աստված ցանկանում է, որ մենք հավատանք մեծ բաների: Նա ցանկանում է, որ մեր սպասումներն ու ծրագրերը Նրանում այնքան մեծ լինեն, որ մեզ ապշահար անեն: Մենք կարող ենք երազել մեծ բաներ, երբ մոտ ենք Աստծուն, որովհետև չկա որևէ բան, որ Նա չկարողանա անել: Հակոբոս 4.2-ն ասում է, որ չունենք, որովհետև չենք խնդրում: Մենք կարող ենք (և պետք է) համարձակ լինենք մեր խնդրանքներում:

Դուք կարող եք մտածել. «Ես չունեմ պարգևներ կամ տաղանդներ իմ կյանքում մեծ բաներ իրականացնելու համար»: Ճշմարտությունն այն է, որ Աստված չի կանչում որակավորում ունեցողներին. Նա որակավորում է նրանց, ում կանչում է: Եթե դուք պարզապես հասանելի լինեք, Աստված կօգտագործի ձեր կյանքն այնպես, որ երբեք չեք կարող պատկերացնել:

Մի՛ սահմանափակեք Աստծուն: Հավատքի համարձակ քա՛յլ արեք և վստահե՛ք, որ Նա կարող է ինչ-որ բան անել, որն ավելի մեծ է ձեր հնարավոր պատկերացումներից: Նրա ծրագիրը ձեր կյանքի համար չափազանց և զգալիորեն ավելի մեծ է, քան կարող եք խնդրել կամ մտածել: Այնպես որ՝ պարզապես ասե՛ք. «Տե՛ր, ես բաց եմ այն ամենի համար, ինչ ունես իմ կյանքի համար: Ես հավատում եմ, որ Դու կտաս ինձ անհրաժեշտ ամեն բան, որպեսզի իրականացնեմ այն հրաշալի ծրագրերը, որ ունես ինձ համար, Հիսուսի անունով»:


Երբ համապատասխան կամ ունակ չեք զգում, ապավինե՛ք Տիրոջը և ընդունե՛ք Նրա զորությունը: Նա կտա ձեզ այն, ինչ անհրաժեշտ է, որ իրականացնեք ավելին, քան երբևէ պատկերացրել եք:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon