Դի՛ր քեզ զոհասեղանին

Դի՛ր քեզ զոհասեղանին

«Արդ աղաչում եմ ձեզ, եղբա՛րք, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի, սուրբ և Աստծո ընդունելի պատարագ, որ է ձեր բանավոր պաշտոնը»: —Հռոմեացիների 12.1

Բ Կորնթացիների 8-րդ գխում, երբ Պողոսը կորնթացի հավատացյալների հետ խոսում էր տալու մասին, նրանց օրինակ բերեց Մակեդոնիայի եկեղեցին: 5-րդ խոսքում նա ասաց. «Եվ ոչ թե որքան որ հույս ունեինք, այլ իրենց անձերն էլ տվին առաջ Տիրոջը և ապա մեզ՝ Աստծո կամքով»:

Դա պարզապես զարմացնում է ինձ, որովհետև նրանք չտվեցին միայն իրենց գումարները, այլև իրենք իրենց:

Ինձ հետաքրքիր է՝ մեզանից քանի՞սն է պատրաստ իր անունը գրել զոհաբերության սկուտեղին: Հռոմեացիների 12.1-ն ասում է, որ մենք պետք է մեր անձերը մատուցենք Աստծուն՝ որպես պատարագ:

Սա նշանակում է ապրել Աստծո համար նաև եկեղեցուց դուրս: Դա նշանակում է հոժար լինել նվիրատվություն անելու, ինչպես նաև պատրաստ լինել սիրելու ցանկացած մարդու, ում Աստված կդնի մեր ճանապարհին: Դա նշանակում է հոժար լինել օգտագործելու ցանկացած սեփական միջոցներ Աստծո արքայության համար:

Այնպես որ հաջորդ անգամ, երբ եկեղեցում լինես և զոհաբերության պարկը քո առջևով անցնի, ես քաջալերում եմ քեզ Աստծուն ասել, որ քո անձն ամբողջությամբ նվիրում ես Նրան:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ուզում եմ Քեզ տալ այն ամենը, ինչ ունեմ: Ես առաջարկում եմ ինձ՝ որպես կենդանի պատարագ: Ցո՛ւյց տուր՝ ինչպես ես Դու ցանկանում, որ այն միջոցները, որ տվել ես ինձ, օգտագործեմ Քո փառքի համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon