Դուք արեք նրանց…

«Ամեն ինչ որ կամենում եք, թե ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց, որովհետև այս է օրենքը և մարգարեները»: —Մատթեոս 7.12

Աստված ունի շատ օրհնություններ, որ ցանկանում է թափել մեր կյանքի մեջ, սակայն կան շատերը, որոնց մասին մենք անգամ չգիտենք այն պարզ պատճառով, որ չենք կարողանում ուրիշներին անել այն, ինչ կցանկանայինք, որ նրանք մեզ անեն: Մենք ուզում ենք օրհնվել ուրիշների կողմից, սակայն արդյո՞ք նախաձեռնում ենք առաջինը ինքներս անշահախնդրորեն օրհնել նրանց:

Եթե քո ամուսնությունը, ընտանիքը կամ ընկերները այնպիսին չեն, ինչպիսին կցանկանայիր, որ լինեն, կարող ես բառացիորեն շրջել նրանց՝ հենց հիմա որդեգրելով այս սկզբունքը:

Միգուցե սպասում ես, որ քո ամուսինը կամ կինն ինչ-որ բան անի քեզ համար: Կամ միգուցե համառորեն հրաժարվում ես օգնել ընկերոջդ, քանի որ ուզում եմ, որ առաջինը նա օգնի քեզ: Այսպես ապրելը կարող է հարմար լինել «ես»-ի համար, սակայն ոչինչ երբեք չի փոխվի, մինչև չորոշես ակտիվորեն փոխել որևէ բան: Ժամանակն է խոնարհվել ու փրկել քո փոխհարաբերությունները:

Ինքդ քեզ վրա կենտրոնանալու, օրհնություններին սպասելու փոխարեն՝ ընտրի՛ր եռանդուն կերպով զոհեր անել ու ծառայել այն մարդկանց, ում Աստված դրել է քո կյանքում: Եղի՛ր ծառա և ուրիշներին օրհնելը դարձրու քո գլխավոր գործողություններից մեկը:

Մերժված և անտեսված լինելու փոխարեն՝ դու կզարմանաս, թե ինչպես են քո փոխհարաբերությունները բարելավվում, երբ ուրիշների հետ վարվում ես այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեն:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես շահելու ոչինչ չունեմ՝ եսասիրական կյանքով ապրելով: Փոխանակ սպասելու, որ մարդիկ լավ լինեն իմ հանդեպ՝ ես պատրաստվում եմ առաջինը ինքս լավ լինեմ նրանց հանդեպ՝ վարվելով նրանց հետ այնպես, ինչպես կցանկանայի, որ ինձ հետ վարվեն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon