
«Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը (հավաստիացումը), չերևացող բաների ապացույցը և դրանց իրողություն լինելու համոզմունքն է (հավատն ընդունում է որպես իրական փաստ այն, ինչը հայտնված չէ զգայարաններին)»: —Եբրայեցիների 11.1, AMP
Արդյո՞ք լիահույս ես, երբ մտածո՞ւմ ես ապագայի մասին: Թե՞ պայքարում ես սարսափի զգացումի դեմ:
Մարդիկ, ովքեր տեսել են Աստծո հավատարմությունն անցյալում, հակված են լիահույս լինելու ապագայի հանդեպ: Նրանք գիտեն, որ վատ իրավիճակը կարող է րոպեների ընթացքում վերածվել հրաշալի վկայության:
Մյուս կողմից այն մարդիկ, ովքեր կորցրել են ամբողջ հույսը, կյանքին նայում են սարսափի տեսանկյունից: Վախի մերձավոր զարմիկը՝ սարսափը, գողանում է սովորական կյանքը վայելելու կարողությունը և մարդկանց մտահոգ դարձնում ապագայի հանդեպ:
Հույսը սարսափի հակառակն է և հավատքի մերձավոր բարեկամը: Երբ մեր հավատքն առ Աստված է, այն բերում է հույս, և կյանքին ու ապագային ուղղված մեր հայացքը դառնում է դրական:
Հույսը թույլ է տալիս մեզ մեր չպատասխանված հարցերը թողնել Աստծուն. այն կարողություն է տալիս մեզ մնալու խաղաղության մեջ և հավատալու լավագույնին գալիք օրերի համար:
Դու կարող ես ունենալ հույս, երբ վստահես Աստծո սիրուն: Նա կարող է ապահովել քեզ զորությամբ և առաջնորդել ցանկացած իրավիճակի միջով:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես ընտրում եմ իմ հավատքն ուղղել Քեզ՝ իմանալով, որ այն կբերի հույս: Հարկ չկա, որ ես սարսափեմ, որովհետև Դու ունես կարողություն հոգ տանելու իմ մասին, ուստի ես հույսս դնում եմ Քեզ վրա: