Դու լսո՞ւմ ես

Դու լսո՞ւմ ես

«Եվ Տերն եկավ կանգնեց, և առաջին անգամների պես կանչեց. «Սամուե՛լ, Սամուե՛լ», և Սամուելն ասաց. «Խոսի՛ր, որովհետև Քո ծառան լսում է»» (Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ 3.10):

Այսօրվա խոսքը վերցված է այն պատմությունից, թե ինչպես Աստված ցանկացավ հայտնել Սամուելին Իր ծրագրերը: Նա ստիպված եղավ մի քանի անգամ խոսել, մինչև Սամուելը հասկացավ, որ այն ձայնը, որ լսում էր, պատկանում էր Աստծուն: Հենց նա հասկացավ, որ Աստված է խոսում իր հետ, պատասխանեց. «Լսո՛ւմ եմ»:

Աստծո ձայնը լսելը կենսականորեն կարևոր է՝ կյանքում Նրա ծրագրերն իրականացած տեսնելու համար, բայց կլսես Նրան, թե ոչ, քո անձնական որոշումն է: Ոչ ոք չի կարող անել դա քո փոխարեն. ի՛նքդ պետք է անես: Աստված ուզում է, որ լսես Իրեն: Նա չի պարտադրի, որ ընտրես Իր կամքը, բայց ամեն ձևով կխրախուսի, որ հնազանդվես Իրեն:

Աստված ուզում է՝ իմանաս, թե ինչ է Նա ցանկանում, որ անես, ինչպես է մտածում քո մասին, և որոնք են Նրա ծրագրերը քո կյանքի համար: Առակաց 3.7-ում գրված է. «Դու քո աչքի առջև իմաստուն մի՛ եղիր…»: Այլ կերպ ասած՝ նույնիսկ մի՛ կարծիր, թե կարող ես հաջողությամբ տնօրինել կյանքդ՝ առանց Աստծո օգնության և ուղղորդման: Որքան վստահ լինես, որ կարող ես լսել Նրա ձայնը, այնքան ավելի հեշտությամբ Նրանից առաջնորդություն և հրահանգներ կստանաս:

Աստված ուզում է խոսել քեզ հետ: Այսօր որոշի՛ր, որ լսելու ես Նրան, երբ խոսի, և ամբողջ ուշադրությունդ ուղղելու ես Նրա ձայնին:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված բարի ծրագրեր ունի քո կյանքի համար և կասի քեզ այն, ինչ անհրաժեշտ է իմանալ: Հիշի՛ր, որ պետք է լսես Նրան:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon