Դու կարող ես մոտենալ ցանկացած ժամանակ

«Նրա հանդեպ մեր հավատքի շնորհիվ մենք համարձակվում ենք խիզախությամբ և վստահությամբ օգտվել ազատ մուտքի  (Աստծուն ազատությամբ և առանց վախի անկեղծ մոտենալու)հնարավորությունից »: —Եփեսացիների 3.12, AMP

Աստված մեզ թույլտվություն է տվել անվախորեն, վստահությամբ և համարձակությամբ մոտենալու Իր շնորհքի գահին: Իրականում, Եփեսացիների 3.12-ում մեզ քաջալերվում է ազատորեն մոտենալ Նրան:

Քրիստոսի հետ մեր փոխհարաբերության միջոցով Սուրբ Հոգին միշտ մեզ հետ է՝ մեր հոգու մեջ: Բայց այս գրվածքը մեզ ասում է, որ քանի որ մենք Աստծո արդարությունն ենք Քրիստոսում, մենք կարող ենք վստահ լինել, որ Աստված սիրում և ընդունում է մեզ ու Իր օգնությունն ու ներումն է շնորհում մեզ ամեն ժամանակ, երբ դրանց կարիքն ունենք: Մենք կարող ենք մոտենալ Նրան ցանկացած ժամանակ մեզ անհրաժեշտ ցանկացած բանի համար:

Մենք կարող ենք, ցանկության դեպքում, մոտենալ Նրան օրական երկու հարյուր անգամ, քանի որ ունենք «մուտք ու ելք» անելու արտոնություն: Աստված նույնիսկ չի ասում, որ մենք պետք է թակենք դուռը կամ սպասենք, որ որևէ մեկը ներս հրավիրի:

Ենթադրենք դու ունես ընկեր, ով ասում է. «Գիտե՞ս ինչ, դու կարող ես գալ ցանկացած ժամանակ, երբ ուզենաս: Նույնիսկ հարկ չկա, որ թակես դուռը, որովհետև քո այցը ողջունելի է ցանկացած ժամանակ՝ գիշեր թե ցերեկ: Պարզապես արի՛»:

Հիմա մտածի՛ր…Աստված այս բանը քեզ է ասում՝ առանց վերապահումների, ինչը նշանակում է, որ հարկ չկա, որ զգույշ լինես, կասկածես կամ մտածես, թե արդյոք չես չարաշահել քո այցերը: Դա նշանակում է, որ անգամ սխալվելու կամ անհարկի բաներ անելու դեպքում դու կարող ես ապաշխարել քո մեղքերի համար, մաքրվել Հիսուսի արյունով և համարձակությամբ մտնել Նրա ներկայության մեջ:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ապշեցուցիչ է իմանալ, որ ես կարող եմ մոտենալ Քեզ ցանկացած ժամանակ, և Դու միշտ ինձ հետ ես: Ես չափազանց երախտապարտ եմ այս արտոնության համար ու ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ քաջալերում ես ինձ մոտենալ Քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon