Դու մենակ չես

Դու մենակ չես

«Եվ Հիսուսը, Սուրբ Հոգով լցված, Հորդանանից ետ դառավ և Հոգով տարվեց անապատ։ Քառասուն օր սատանայից փորձվեց…» (ՂՈՒԿԱՍ 4.1,2):

Այսօրվա խոսքերից իմանում ենք, որ Սուրբ Հոգով մկրտվելուց անմիջապես հետո Հիսուսը Հոգով տարվեց անապատ, որպեսզի քառասուն օր ու գիշեր փորձվի սատանայից: Հավանաբար դա շատ դժվար փորձառություն էր, բայց Հիսուսն անմիջապես հնազանդվեց Հոգու առաջնորդությանը: Նա վստահում էր Սուրբ Հոգուն՝ իմանալով, որ նույնիսկ այն դժվարությունները, որոնց կբախվեր, վերջին հաշվով, Իր համար գործակից կլինեին դեպի բարին:

Անապատում քառասուն օր անցկացնելուց հետո Հիսուսը սկսեց Իր հանրային ծառայությունը, ինչպես կարդում ենք Ղուկասի 4.14-ում. «Եվ Հիսուսը Հոգու զորությունով ետ դառավ Գալիլեա, և Նրա համբավը դուրս գնաց այն գավառի ամեն կողմերը»: Հիսուսը պետք է հոժարակամ լիներ հետևելու Սուրբ Հոգու առաջնորդությանը ոչ միայն այն ժամանակ, երբ դա զորություն և համբավ էր բերելու Իրեն, այլև այն ժամանակ, երբ դժվարությունների, փորձությունների ու քննությունների առջև էր կանգնելու:

Դժվար ժամանակներում Աստծուն հնազանդվելն օգնում է աստվածային բնավորության կերտմանը: Հիսուսն օրինակ ծառայեց մեզ համար: Դժվարությունների ժամանակ Սուրբ Հոգու առաջնորդությանը հետևելը կերտում է մեր մեջ հավատարմություն, վճռականություն և ամրություն՝ որակներ, որոնք Աստված ուզում է, որ ունենանք:

Աստված տվել է մեզ Սուրբ Հոգուն, որպեսզի կարողանանք իրականացնել այն ծրագրերը, որ Նա ունի մեր կյանքի համար: Երբեմն պետք է հանդիպենք դժվարությունների, որպեսզի կերտենք այն բնավորությունը, որն անհրաժեշտ է Աստծո ծրագրերն իրականացնելու համար: Մենք պետք է մշտապես հիշենք, որ երբեք մենակ չենք անցնում թե՛ դժվար, թե՛ բարենպաստ ժամանակների միջով: Սուրբ Հոգին միշտ մեզ հետ է՝ մեզ օգնելու համար, և Նրա ճանապարհները միշտ լավագույնն են:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. մի՛ վախեցիր դժվար ժամանակներից, որովհետև դրանք, վերջին հաշվով, քեզ ուժեղ են դարձնում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon