Եղե՛ք համարձակ

Եղե՛ք համարձակ

«Ուրեմն, համարձակությունով մոտենանք շնորհքի աթոռին, որ ողորմություն ընդունենք և շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու»: ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 4.16

Երբ դուք և ես աղոթում ենք, պետք է մոտենանք Աստծուն՝ որպես հավատացյալներ, և ոչ թե որպես մուրացկաններ: Հիշե՛ք, համաձայն Եբրայեցիների 4.16-ի, մենք կարող ենք համարձակությամբ մոտենալ գահին. ոչ թե մուրացկանի պես, այլ՝ համարձակությամբ, ոչ թե կռվարարի պես, այլ՝ համարձակությամբ:

Համոզվա՛ծ եղեք, որ պահեք հավասարակշռությունը: Մնացե՛ք հարգալից, բայց եղե՛ք համարձակ: Մոտեցե՛ք Աստծուն վստահությամբ: Հավատացե՛ք՝ Նրան դուր են գալիս ձեր աղոթքները, և Նա պատրաստ է պատասխանելու ցանկացած խնդրանքի, որը համապատասխանում է Նրա կամքին:
Որպես հավատացյալներ՝ մենք պետք է իմանանք Աստծո Խոսքը, որը Նրա կամքն է: Որքան շատ ենք ուսումնասիրում Աստծո Խոսքը, այնքան վստահ ենք դառնում մեր խնդրվածքներում:

Երբ դուք և ես համարձակությամբ մոտենում ենք Աստծո շնորհքի գահին՝ հավատքով և Նրա Որդի Հիսուսի անունով խնդրելով այն, ինչը համապատասխանում է Նրա Խոսքին, մենք կարող ենք վստահ լինել, որ ստանում ենք մեր խնդրվածքները: Պատճառը ոչ թե այն է, որ մենք մեզնով կատարյալ ենք կամ արժանի, կամ Աստված որևէ բան է պարտական մեզ, այլ այն, որ Նա սիրում է մեզ և ցանկանում է տալ այն, ինչի կարիքն ունենք կյանքում:


Հիսուսն Իր արյան միջոցով փառավոր ժառանգություն է փրկագնել մեզ համար: Որպես Նրա հետ ժառանգակիցներ՝ մենք կարող ենք համարձակությամբ աղոթել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon