Եղե՛ք պիտանի

Եղե՛ք պիտանի

«Արդ, աղաչո՛ւմ եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները նվիրեք (ներկայացնելով մարմնի բոլոր անդամները և ձեր բոլոր ունակությունները) որպես կենդանի զոհ՝ սուրբ և Աստծուն հաճելի, որն է ձեր ողջամիտ (բանական, խելամիտ) ծառայությունը և հոգևոր պաշտամունքը»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 12.1, AMP

Եթե դուք հավատացյալ եք, ձեր կյանքը նվիրվել է Աստծուն, առանձնացվել է Նրա գործածության համար: Դուք չեք պատկանում ձեզ. այժմ դուք ավելի մեծ բանի մասնիկ եք: Զարմանալի է մտածել, որ մեր կյանքը մերը չէ. մենք մեծ գնով ենք գնվել (տե՛ս Ա Կորնթ. 6.20): Մենք պատկանում ենք Աստծուն, և մեր կյանքը մեծ նպատակ ունի Նրանում:

Երբ ավելի ենք մոտենում Աստծուն, բացահայտում ենք, որ պատկանում ենք Նրան, որ գործընկերներ ենք Նրա հետ և ամեն օր պետք է հասանելի լինենք Նրա գործածության համար:

Տարիներ շարունակ ես աղոթում էի, որ Աստված տար ինձ այն, ինչ ցանկանում էի: «Աստվա՛ծ, եթե միայն տաս ինձ այս կամ այն բանը, ես երջանիկ կլինեմ»: Բայց Աստված ցույց տվեց, որ ուրախությունը գալիս է այն ժամանակ, երբ իմ ծրագրերը հնազանդեցնում եմ Նրան: Փոխանակ խնդրելու, որ Նա աներ այն, ինչ ես էի ցանկանում, ես սովորեցի խնդրել այն, ինչ Նա էր ցանկանում իմ կյանքի համար:

Աստված պարզապես պահանջում է, որ մենք հասանելի և պիտանի լինենք: Բոլորս կարող ենք դա անել: Մենք կարող ենք հանձնել մեր կյանքերն Աստծուն՝ վստահելով, որ Նա կիրականացնի Իր բարի ծրագիրը մեր ապագայի համար:


Հնարավոր է՝ չստանանք այն, ինչ ցանկանում ենք: Բայց եթե վստահենք Աստծուն, կհասկանանք, որ այն, ինչ Նա ցանկանում է մեր կյանքի համար, ավելի մեծ է, քան այն, ինչ կարող ենք պատկերացնել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon